Այս պահին դեռևս «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց շարունակվում է մի խումբ ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ նրանք բողոքում են այս պահին ռեստորանային համալիրում տեղի ունեցող երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողության դեմ:
Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը: Արդեն ժամանել են Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կենտրոնական գրասենյակի առջև նիստի մեկնարկից առաջ արդեն հավաքվել էին Բուզանդի փողոցի, Հանրապետության նրբանցիք խաբված մի խումբ բնակիչները՝ իրենց հասանելիք բնակարանները վերադարձնելու պահանջով:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով նախարարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն:
Խոսքը վերաբերում է 2012 թ. դեկտեմբերի վերջից երկրի նախալեռնային և լեռնային շրջաններում տեղացած ձյան և ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով առաջացած ճանապարհածածկի քայքայմանը և փոսայնության շեշտակի մեծացմանը։
«Ո՞վ ասաց, որ մոնտաժված է եղել, Ալումյանը փորձագե՞տ է: Ես հաստատ համոզված եմ, որ տեսաժապավենը փորձաքննության է հանձնված, և փորձագետները կասեն` մոնտաժված է, թե՞ ոչ. սպասենք եզրակացությանը»,- ասել է փաստաբանն ու հավելել, որ իր ներքին համոզմամբ`հնարավոր չէր մոնտաժել 4 ֆոտոխցիկներից միաժամանակ տեսագրվածը, այն էլ` այդքան կարճ ժամանակահատվածում, քանի որ այդ մոնտաժը բարդ արվող, բայց շուտ հայտնաբերվող երևույթ է:
Հուլիսի 3-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի կոտրվածք և ծնկի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1924 թ. ծնված Սոնյա Հ.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է իրենց թաղամասում ընկնելու հետևանքով, իսկ այնուհետև, «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո, հայտնել է, որ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել:
Այս պահին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացնում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, որտեղ, ինչպես տեղեկացրել էինք՝ տեղի է ունենում երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողությունը:
Այսօրվա Հայաստանում «ներքաղաքական զարգացումներ» ընդհանրապես չկան: Մեկ դերասանի թատրոն է: Սերժ Սարգսյանը խաղատախտակի վրա հարմարավետ դասավորել է ֆիգուրները` «պեշկաներով» հանդերձ, ինքն իրենով խաղում է` և՛ սպիտակներով, և՛ սևերով: Ցանկացած ֆիգուրի ցանկացած պահին կարող է Օստապ Բենդերի ոճով հեռացնել խաղատախտակից:
Այսօր ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ ԱԺ նախագահն անցնի ընդդիմության շարքերը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն ասել էր. «Չեմ կարծում, որ ընդդիմության գործերն այնքան լավ են, որ Հովիկ Աբրահամյանն անցնի ընդդիմության շարքերը: Բայց ճգնաժամի խորացումը կարող է բերել այնպիսի գործընթացների, որ, եթե ոչ՝ Հովիկ Աբրահամյանը, բայց ՀՀԿ ներսում ինչ-որ ուժեր հրաժեշտ տան խորտակվող նավին»:
Մ. Խորենացու փողոցի մի բնակչուհին հայտնել է, որ արհեստավոր է հրավիրել իր տուն, որը չվերջացնելով աշխատանքը՝ տնից գողացել է իր պայուսակը:
Բազմաֆունկցիոնալ շենք կաթսայատան փոխարեն: Այդ մասին վկայող ցուցանակն արդեն 1 ամիս է կախված է Երևանի կենտրոնի Կողբացի 2 ա շենքի պատին:
Կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել «Չարենցավան» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 3-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.12 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի փոխարժքն աննշան չափով՝ 0.03%-ով բարձրացել է։ Բորսայում վաճառվել է 2 միլիոն 900 հազար դոլար։
Համացանցում է հայտնվել տեսագրությունը, թե ինչպես են ձերբակալում Մուհամմադ Մուրսիին:
«Սուրիկ Խաչատրյանը ամիսներ առաջ գրեթե անվճար Տաթեւի համայնքից (գյուղապետ Մուրադ Սիմոնյան) սեփականացրել է Տաթեւի վանքի «Տաթեւեր» ճոպանողու կայանատեղիի մերձակայքի 2000 քմ հողատարածքը, այն ձեւակերպել է աներձագի` Վարդան Բարսեղյանի անվամբ:
Ըստ շրջանառվող լուրերի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստում հրաժարական է ներկայացնելու:
Խոսրով Հարությունյանի համոզմամբ` խորհրդարանական այդ քննարկումները ցույց տվեցին ոչ միայն ԱԺ քաղաքական մակարդակը, այլև` փաստեցին, որ ՀՀԿ-ն` իր իսկ թերություններով, պատրաստ է հանրության առջև ներկայանալու:
«Բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, ես դեռ արդյունքներից տեղյակ չեմ: Արդյունքները պատրաստ կլինեն ոչ ուշ՝ քան այս ամսվա 20-25-ը: Ես նման տեղեկություն չունեմ, որ Տիգրանը թմրանյութի ազդեցության տակ է եղել, իսկ անգամ եթե եղել է, ապա որեւէ դեր խաղալ չի կարող»,- ասել է պարոն Սահակյանը:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեային:
Սակայն տիկինը, ով ներկայացավ որպես Մոլդովայի Մարդու իրավունքների պաշտպան, իր զեկույցի գերակշիռ մասը նվիրել էր ղարաբաղյան հակամարտությանը՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ երկու տասնամյակների ընթացքում իրականացվող «ագրեսիա»:
Ինչպես հայտնի է՝ «Վահե Ավետյան» հասարակական շարժումն այսօր հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր պատրաստվում են պիկետ անցկացնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ: 168.am-ը «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի անդամ, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս մասնակցելո՞ւ է այդ պիկետին և ճի՞շտ է արդյոք համարում այնտեղ անցկացվող հարսանեկան արարողություն անցկացնելու մտադրությունն «անբարո» անվանելը:
Խաբեություն է, էս երկիր չի: Առանց ամաչելու հայտարարում են` ինչի՞, պարտադիր է, որ կենտրոնի բնակիչները անպայման կենտրոնում ապրեն, այո´, կենտրոնի բնակիչը կենտրոնում պետք է ապրի: Ախր սենց ապրել հնարավոր չէ, էս երկիրը թալանչիների երկիր է, մենակ կլանները իրենց գրպաններն են լցնում ու ժողովրդին սենց խեղճացրած պահում են:
«Դա պարապ մարդու թեմա է: Մարդիկ չեն կարող բաժանվել ըստ տեսակի, ըստ տարիքի, մանավանդ կուսակցության մեջ: Մարդիկ կարող են ունենալ իրենց հարաբերությունը՝ ըստ մարդկային տեսակի: Ավագ, երիտթև` դա շատ ոչ ցանկալի, ոչ ընդունելի մոտեցում է` արհեստական բաժանումներ մտցնելը»:
Հուլիսի 5-ը` ՀՀ սահմանադրության օրը, կնշվի նաև որպես պետական խորհրդանիշների` զինանշանի, դրոշի, օրհներգի օր։
Ռուսաստանի նման անընդունելի վարքագիծը շարունակվելու դեպքում Հայաստանը պետք է վերանայի այդ երկրի հետ իր հարաբերությունների բնույթը: Եթե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թեկուզ մեկ քաղաքացի զոհվի Ադրբեջանի կողմից «Սմերչ» համակարգի գործադրման հետեւանքով, դրա պատասխանատվությունը կիսելու է մատակարարող երկիրը:
Պարոն նախախար, խնդրում ենք, որ Դուք, որպես լեգենդար մարզիկ, որպես հայկական սպորտի ղեկավար, ևս ուշադրություն դարձնեք Հայաստանում ամենամեծ մասսայականությունը վայելող մարզաձևում առկա իրավիճակին:
Հայաստանի ժողովրդից տարեկան 3 մլրդ դրվում է ավազակապետերի փողերին: Սա այն գումարն է, որով ալտերնատիվ էներգետիկա կստեղծեինք: Տասը տարվա մեջ սա 30 մլրդ է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ի՞նչ գումար է
Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Յոզեֆ Սաբոն Sportsdaily.ru-ին տված իր հարցազրույցում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջը ստեղծված իրավիճակին։
Հուլիսի 9-ին Երևանում կկայանա հայ-ռումինական գործարար համաժողով: Ինչպես 168.am-ին հայտնեցին Զարգացման հայկական գործակալությունից, գործարար համաժողովը տեղի է ունենալու հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:
Հուլիսի 5-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օր: Այսօր մամուլի ասուլիսում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ներկա բոլոր լրագրողներին հրավիրեց իր այգի` մասնակցելու ՀՀ սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը և, ավանդույթի համաձայն, խոսելու Սահմանադրության մասին: