Ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում:
Ես չեմ կարող ասել՝ ինչն է ավելի արժանահավատ, որովհետև այստեղ արդեն ես կմտնեմ գնահատականների դաշտ, իսկ մարդու իրավունքների պաշտպանին սազական և գեղեցիկ չէ միջամտել այդպես քաղաքական շահարկումներին և քաղաքական խաղներին:
Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը, երկրորդ տեղում Գերմանիան է, իսկ լավագույն եռյակը անակնկալ կերպով եզրափակում է Կոլումբիայի ընտրանին:
Նարեկ Արամի Թովմասյան՝ ընդունվել է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը՝ Ստենֆորդի համալսարանը, ավարտել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի դպրոցը: Այս մասին այսօր կառավարության նիստի վերջում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ շեշտելով, որ ինքն այդ մտքից իրեն լավ է զգում:
«Կաշխատեմ առավել ամփոփ լինել և տալ հիմնական բանաձևը, որը դեռևս ուշ չէ շրջանառության մեջ դնել այսօրվանից, քանի դեռ պատերազմը սկսված չէ, քանի դեռ մենք մի քանի ամիս ենթադրում եմ` ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպումն այսպիսի անսպասելի և նույնիսկ զարմանալի հայտարարությամբ սկսեց Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Գաղտնիքը կայանում է նրանում, որ մեզ անհրաժեշտ է լինելու 90 մլրդ դրամ: Քանի որ այն պահը, որ մինչև իրականացվի, հավաքագրվի, կարող է անցնել 1-3 տարի: Ռազմավարության առումով սա համահունչ է ՀՀ կառավարության ծրագրերին, սակայն միանգամից այդքան գումար կպահանջվի»:
Շիրակի մարզի որոշ համայնքների բնակիչներ մտավախություն ունեն, որ երաշտի պատճառով կարող են զրկվել բերքից: Ոռոգման ջրի խնդիրը դեռևս անլուծելի է մնում:
Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն Մեսսիի եղբայրներին թույլ չի տվել տեղ զբաղեցնել պահեստայինների նստարանին, ինչն էլ զայրացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:
«Այսուհետ մենք լինելու ենք չափազանց խիստ բացթողումների նկատմամբ»,- ասաց Տ. Սարգսյանը՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնարարելով ամեն ստուգումից հետո ակտեր կազմել և ներկայացնել իրավապահ մարմիններին:
«Մայիսի 12-ին Արմավիրի մարզում ուժեղ կարկտահարությունից հետո գյուղացիները հուսահատված էին»,- այսօր կառավարության նիստում նման բնորոշում տվեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կրապետյանը՝ ներկայացնելով, թե ինչ է արվել գյուղացիներին օգնելու համար:
Թիվ N զորամասի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, Գևորգ Դավայանը գտնվելով մարտական հերթապահությունում, վիճաբանության մեջ է մտել զինծառայող շարքային Վելիցյանի հետ,որի ընթացքում անցել է պաշտոնական լիազորությունների սահմանները՝ խստապահանջ սպայի տպավորություն թողնելու և որպես հրամանատար ինքնահաստատվելու շարժառիթներով հարվածել շարքային Տարոն Վելիցյանի դեմքին:
Ոստիկանության քննչական գլխվար վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդությամբ դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափաման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի քաղաքի Նորքի 9-րդ զանգված բնակիչ, 24-ամյա Էդգար Կարապետյանի և Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 48-ամյա Ալբերտ Տոնոյանի նկատմամբ։
Երևանի քաղաքապետարանի կողմից «Փակ շուկայի» տարածքում կատարվող որոշ շինարարական աշխատանքներն ու նոր ենթակառուցվածքներն ապօրինի ճանաչելու որոշումը չի կասեցրել շինարարության ընթացքը:
Երևանի կրկեսի` 2011 թ.-ի սեպտեմբերին սկսված վերանորոգումը նախատեսված էր ավարտել 2014 թ.-ի վերջին: Համենայն դեպս, այս ժամկետն է նշված կառավարության հետ կրկեսի տնօրինության կնքած պայմանագրում:
«Ա. Գյոզալյանի խոսքով՝ այդ վագոն-տնակի հայտնվելուց հետո, կարծես զուգադիպությամբ, դժբախտ դեպքերի հետևանքով բուժկենտրոնում մահվան դեպքերն ավելացել են»:
«Հեռացողները, գիտեք երբեմն ուր են գնում` Ռուսաստանի ինչ որ գյուղերում խոզ պահելու, Համբուրգի կենտրոնում գտնվող զուգարանում փող հավաքելու, Փարիզի Պեր Լաշեզի գերեզմանատանը մուրացկանություն անելու, Գլենդելում քարտեր կեղծելու…»:
«Պարզվում է՝ ՀՀ ազգային ագրարային համալսարանում աշխատակիցներին կամ ուսանողներին ինչ-որ բաներ պարտադրելու կայուն ավանդույթներ են գործում: Այս օրերին բուհի աշխատակիցները ստիպված են վիճակախաղի տոմսեր և պանիր գնել»:
«Սա Նորվան սրբազանի բողոքի քայլն է սփյուռքի, մասնավորապես Ֆրանսիայի թեմի և եկեղեցիների հոգեբարձության հանդեպ կաթողիկոսի վերաբերմունքի դեմ»:
«Այսօր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողությունը: Հարսանիքի քավորը Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն է»:
«Վեց ամիս 24 գրավաճառ աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչը նշանակում է, 24 ընտանիք զրկված է եղել օրվա հացը վաստակելու գումարից»:
«Աչքալուսանքը տեղ են հասցրել փոխգնդապետ Աշոտ Վարդանյանը և նրա մտերիմները, Վարդանյանը ՄՌՈւ-ի պետի տեղակալներից է»:
«Անցած շաբաթ օրը նախագահականում հրավիրված հայտնի նիստից հետո Ի. Զաքարյանն էլ ՎՊ-ում է խորհրդի նիստ հրավիրել ու հայտարարել, որ հույս չունենան, թե ինքը հրաժարական կտա: Ավելին՝ ասել է, որ աշնանն ինքը վերընտրվելու է իր պաշտոնում»:
«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է մի որոշման նախագիծ, որը վերաբերում է Իրան-Հայաստան «հռչակավոր» երկաթուղուն: Այդ նախագծից հերթական անգամ պարզ է դառնում, որ դարի այդ կառույցը ի սկզբանե տապալված է եղել»:
Կառույցը զբաղվում է օֆշորային ընկերությունների գրանցմամբ՝ Կիպրոսում: Transinc Global Services-ի մասնագետներն օգնում են անհատներին հիմնել օֆշորային ընկերություններ:
«Հատկանշական է, որ մեծ բարերար Հանթսմանը նման որոշման է հանգել ոչ թե Օսկանյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործի մասին տեղեկանալուց անմիջապես հետո, այլ տակավին վերջերս»:
«Մեկ օրվա «պահումը» կազմել է 10-11 հազար դրամ, ինչը միջին վիճակագրական հայի համար բավականին լուրջ, իսկ ԲՀԿ-ականների համար ծիծաղելի, եթե չասենք` զավեշտալի թիվ է»:
Հուլիսի 3-ին, ժամը 21.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 9-րդ շենքի թիվ 8 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:
«Եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, Իշխան Զաքարյանը կդառնա քավության նոխազ, դա արդեն նախագահի անձնական ցանկությունն է. կուզի` կհանի, չի ուզի` չի հանի, բայց եթե հանի էլ, ոչինչ չի փոխվելու, չհանի էլ` էլի չի փոխվելու»:
2001թ. աշնանը Մոսկվայի կենտրոնում գտնվող «Якорь» ռեստորանից ուշ երեկոյան դուրս եկավ երկու տղամարդ: Նրանց գործարար հանդիպումը մեկնարկել էր նախաճաշին և շարունակվել ողջ օրվա ընթացքում:
Ես չեմ կարծում, թե այսօր այնպիսի մթնոլորտ է, որ Եվրոպան կամ Ռուսաստանն ուզում են պարտադրել Հայաստանին ընդունել վերջնական որոշում: Դժվար թե այսօր Հայաստանի առջև դրված լինի պարտադիր ընտրություն կատարելու պահանջ: