Ֆոտոռեպորտաժ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայից

Այս պահին դեռևս «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց շարունակվում է մի խումբ ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ նրանք բողոքում են այս պահին ռեստորանային համալիրում տեղի ունեցող երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողության դեմ:

Ինչպես տեղեկացրել ենք՝ «Վահե Ավետյան» հասարակական շարժումը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր պատրաստվում են պիկետ անցկացնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ: «Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարարո մտադրության նկատմամբ: Արտահայտե’նք մեր բողոքը մերժելով բարբարոս բարքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Piket

Piket01

Piket5

Piket44

Piket45

Piket46

Piket47

Piket48

Piket49

Piket50

Piket55

Լուսանկարները՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս