Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը. Բուզանդի բնակիչները սպառնում են ներխուժել ՀՀԿ գրասենյակ և այնտեղ ապրել (տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը: Արդեն ժամանել են Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կենտրոնական գրասենյակի առջև նիստի մեկնարկից առաջ արդեն հավաքվել էին Բուզանդի փողոցի, Հանրապետության նրբանցիք խաբված մի խումբ բնակիչները՝ իրենց հասանելիք բնակարանները վերադարձնելու պահանջով:
Ինչպես լագրողներին պատմեց բնակիչներից մեկը՝ մինչև նիստի մեկնարկը իրենց մոտեցել է վարչապետ ՏԻգրան Սարգսյանն ու խոստացել ԳՄ-ից հետո խոսել բնակիչների հետ: Նրանք վանկարկում են «նա-խա-գահ» ու անգամ սպառնում՝ այս անգամ էլ իրենց մոտ չիջնելու ու իրենց խնդրին լուծում չտալու դեպքում՝ մտնել ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ու հենց այնտեղ ապրել:
«Ստեղ ա մեր շենքը եղել: Մի ժամանակ մեր խաղահրապարակն էր ստեղ: Խուժաններ, վաղը գալու ենք ջարդելու ենք՝ էս մեր փողոցն ա: Հերիք եղավ՝ սաղիդ գլուխը կուտեմ»,- նշեց բնակչուհիներից մեկը:
Հակառակ դեպում, նրանք սպառնում են՝ «գնալու ենք Իշխան Զաքարյանի տանը ապրենք»:
Վերջինս հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն իր վարչապետության տարիներին «ձեռքը խփել ա սեղանին» ու ասել, որ առանց տուն ոչ մեկ չի մնա, բայց վեց տարի է բնակիչներին անտուն են: