20 խորհուրդ Business Insider-ի կողմից՝ բուհերի շրջանավարտներին
Շուտով մոտենում է այն պահը, երբ բուհերի շրջանավարտները կստանան իրենց դիպլոմները և կսկսեն զբաղվել աշխատանք գտնելու հարցերով։ Business Insider հրատարակչությունը պատրաստել է 20 խորհուրդ, որոնք երիտասարդ մասնագետներին թույլ կտան ավելի լավ ինքնադրսևորվել կյանքում։
1. Աշխատանք գտեք start-up (նոր հիմնված) բիզնեսում, որը ղեկավարում է փորձառու և խելացի գործարար։ Այնտեղ դուք ձեռք կբերեք արժեքավոր փորձ, կփորձեք տարբեր մասնագիտություններ, ինչը կօգնի կողմնորոշվել կարիերայի հարցում։
2. Պատրաստ եղեք նրան, որ ձեր առաջին աշխատանքը ձեզ դուր չի գալու։ Շարունակեք փնտրել, և ի վերջո կգտնեք աշխատանք, որը ձեր սրտով կլինի։
3. Հնարավորության դեպքում նվազագույնը մեկ տարով ժամանակավոր աշխատանք գտեք արտերկրում։ Դա կհարստացնի ձեր փորձն ու գիտելիքները և ձեզ ավելի գրավիչ կդարձնի ապագա գործատուի համար։
4.Իրականում այնքան էլ կարևոր չէ՝ ին բուհում եք սովորել և ինչ գնահատականներ եք ստացել։ Դիպլոմը անհրաժեշտ է լինում սովորաբար միայն առաջին աշխատանքի ժամանակ։ Դրանից հետո արդեն ամեն ինչ կախված է լինելու ձեր աշխատանքից։
5. Ռեզյումե ուղարկելուց հետո զանգահարեք պոտենցիալ գործատուին։ Հարցազրույցի կանչում են ոչ միայն գիտելիքների և փորձի, այլ նաև՝ համառության համար։
6. Առավելագույնս լուրջ վերաբերվեք ձեր առաջին աշխատանքին. դրանից է կախված ձեր հետագա կարիերան և նյութական բարեկեցությունը։
7. Ալկոհոլ օգտագործելիս հնարավորության դեպքում նախապատվությունը տվեք թանկ խմիչքներին։ Դրանք ծանր խումհարի պատճառ չեն դառնում։
8. Բուհն ավարտելուց հետո առաջին 5 տարին այնքան էլ կարևոր չեն։ Այդ իսկ պատճառով մի անհանգստացեք, եթե չի հաջողվել կարճ ժամանակում գերազանց աշխատանք գտնել։ Փորձեք տարբեր աշխատանքներ և ճանապարհորդեք։
9. Սլացեք դեպի ձեր նպատակները և մի հուսալքվեք առաջին անհաջողություններից։ Եթե ձեզ ինչ-որ տեղում մերժում են, ապա դա չի նշանակում, որ մեկ այլ տեղում ձեզ չեն ասի՝ այո։ Մի սպասեք, որ ամեն ինչ կմատուցվի գեղեցիկ սկուտեղի վրա։
10. Բուհն ավարտելուց հետո գրեթե ոչ ոք հստակ չի պատկերացնում, թե իրականում ինչ է ուզում։ Փորձեք հասկանալ ինքներդ ձեզ, շատ հարցեր տվեք, պատրաստ եղեք կատարել ամենատարբեր առաջադրանքներ։ Պետք չի գնալ ասպիրանտուրա միայն այն պատճառով, որ ցանկանում եք հեղինակավոր կոչում ունենալ։ Ավելի լավ է զբաղվեք ինքնակրթմամբ կամ հաճախեք հատուկ դասընթացների։
11. Ինքներդ ձեզ դարձրեք անփոխարինելի։ Արեք ամեն ինչ՝ գործատուի կյանքը հեշտացնելու համար, թեկուզ եթե դա ձեր պարտականությունների մեջ չի մտնում։
12. Թույլ մի տվեք, որ փողն ազդի ձեր որոշումների վրա։ Իհարկե, դուք ուսում ստանալու դիմաց կուտակած պարտք ունեք, որը պետք է վերադարձնել, սակայն մի զրկեք ձեզ կոմֆորտից։
13. Ընդլայնեք ծանոթությունների շրջանակը։ Փորձեք որքան հնարավոր է շատ ընկերներ ձերք բերել ամենատարբեր ոլորտներում։
14. Մի մտածեք, որ ձեր առաջին աշխատանքը հավերժ է։ Անգամ եթե այն ձեզ դուր չի գալիս, փորձ կուտակեք՝ նոր աշխատանք փնտրելուն զուգահեռ։
15. Ճկուն եղեք աշխատանքի ընտրության և կյանքի պլանների հարցում։
16. Բուհն ավարտելուց հետո մի շտապեք աշխատանքի տեղավորվելու հարցում։ Ճանապարհորդեք։ Մի քանի ամիս ժամանակ տրամադրեք անհոգ կյանքին. դուք այլևս երիտասարդ և նույնքան ազատ չեք լինելու։
17. Եթե ընտրություն կատարելու անհրաժեշտություն կա երկու աշխատանքների միջև, ընտրեք այն, որը դժվար է։ Ավելի լավ է աշխատանքի վայրում չարչարվել, քան ձանձրանալ։
18. Հստակեցրեք, թե որոնք են ձեր առանձնահատուկ որակները և ինչպես դրանք կարող օգտակար լինել գործատուին։
19. Հաճախակի ժպտացեք։
20. Ոչ մեկի խորհուրդը մի լսեք։