Ինչպես են չինացիները «գցել» հայ գործարարներին
Պարզվում է՝ տասնյակից ավելի հայ գործարարներ հայտնվել են չինացի որոշ խաբեբաների ծուղակում և զգալի գումարներ կորցրել։
Ցանկանալով էժան գներով հումք և սարքավորումներ ձեռք բերել Չինաստանից՝ նրանք ինտերնետի միջոցով գտել են մատակարարների և առանց պատշաճ ձևով պարզելու, թե մակատակար ներկայացող կազմակերպությունը որքանով է վստահելի՝ գործարքներ են կնքել։ Փոխանցել են պատվերի արժեքը ամբողջությամբ կամ մասնակի, սակայն կամ ստացել են լրիվ այլ՝ անպետք ապրանք, կամ էլ ընդհանրապես ոչինչ չեն ստացել և չեն կարողանում ետ ստանալ իրենց գումարները։
Խաբվածների թվում կան բավական հայտնի ընկերություններ, որոնց վնասները չափվում են տասնյակ հազարավոր դոլարներով։
Գործարարները այս հարցով դիմել են տարբեր մարմինների՝ այդ թվում ՀՀ-ում Չինաստանի դեսպանատուն, սակայն դեռևս չեն կարողանում վերականգնել իրենց վնասները։
Առաջիկայում 168.am-ը կներկայացնի, թե հայկական ո՞ր ընկերություններն են հայտնվել խաբվածների շարքում, ովքե՞ր են չինական ընկերությունների անվան տակ հանդես եկող խաբեբաները և ի՞նչ փուլում է այժմ այս գործընթացը։