Դոլարն առաջարկվել է 417.65 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 417.25 դրամը։
«Գասպարյան սրիկա, Կարապետյան սրիկա, մարդասպանը իրավունք չունի ոստիկանի համազգեստ հագնի, սրիկա: Դու ծեծել, խոշտանգել ես Վիրաբյանին… սրիկա, Կարապետյան տականք, խուլիգան, լակոտ»:
Մայիսի 17-ին, ժամը 08.20-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի 7-րդ զանգվածի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի, պաշտպան Հայկ Ալումյանի բողոքն իր պաշտպանյալին տուժող ճանաչելու դիմումը մերժելու քննչական մարմնի որոշման դեմ:
Մայիսի 18-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 26 շենքի 79 բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չափազանց նողկալի տեսարան է, երբ Կառավարությունը, Պաշտպանության նախարարությունը մտածում են մարդկանց ճանապարհը փակելու մասին. դա խնդրին լուծում տալու ձև չէ. գնալ ու բողոքավոր մարդկանց արգելել արտահայտել իրենց բողոքը՝ դա պարզապես վերջին վայրագությունն է, որ կարող է թույլ տալ իրեն վայրագ պետության ղեկավարությունը:
1958 թ. ծնված Աշոտ Կ.-ն 2002 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով
Քիչ առաջ ՀՀ կառարավարության շենքից դուրս եկավ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, և մոտեցավ բանակում զոհված զինվորներից մեկի մայրիկին, և սկսեց նրա հետ զրուցել:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպին զոհ գնացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներին ու մտերիմներին, իսկ նույն միջադեպի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած նրա ծառայակից ընկերոջը մաղթում եմ շուտափույթ կազդուրում:
Նա պարտավոր է հրապարակավ հասարակության առջև հաշվետվություն ներկայացնել: Նրանք բոլորը պետք է վաղուց պաշտոնաթող լինեին, բայց այս պահի դրությամբ, եթե նա իրեն պատկերացնում է որպես ՀՀ վարչապետ, առնվազն պետք է գա և հաշվետվություն ներկայացնի:
Ոստիկանության 2 օպերլիազորների դեմ գործով այսօրվա դատական նիստում վկա Ֆեդիկ Ունուսյանը «ժլատ» ցուցմունքներ տվեց՝ հայտարարելով, որ նախաքննության ընթացքում քննիչն իրեն «բացատրել է ինչպես է եղել» և ինքը հավատալով նրան՝ ասել է նույնը:
«Շատ լավ է, որ այնպիսի անձ, ով ներգրավված է քաղաքականության մեջ, երաժիշտների կողքին է, ամեն անգամ նշում եմ, որ շատ լավ կլինի, որ քաղաքական գործիչները շփվեն ու սատարեն երաժիշտներին»,- ասել է Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, Sistem of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը շնորհավորել է Dorians խմբին և Lonely Planet երգի հեղինակ Թոնի Այոմիին՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ անցնելու կապակցությամբ։
Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական, դատարան ուղարկելուց առաջ ձեռք բերված ապացույցների վերլուծության այլ ապացույցների հետ համադրման, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատման փուլում:
Այս պահին մեր թղթակիցը տեղեկացրեց, որ այժմ դին տեղափոխվում է Վերին Գետաշեն գյուղ։
Այս պահին ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի խումբ մարդիկ՝ ակտիվիստներ՝ մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի դեպքի առիթով: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իջնի ներքև՝ հանդիպելու իրենց:
Մայիսի 18-ին, ժամը 12.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 9 շենքի 24-րդ բնակարանի բնակիչ` 1968 թ. ծնված Հ. Սուքիասյանն ինքնասպանության նպատակով բենզին է խմել։
Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 21-23-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Կաննի փառատոնը դժվար է պատկերացնել առանց սկանդալների: 66-րդ կինոփառատոնի երեք օրերի ընթացքում արդեն 2 խոշոր սկանդալ է տեղի ունեցել, ընդ որում, երկուսն էլ՝ մեկ օրում:
«Վեճ է առաջացել, զինվորների միջև վեճ է առաջացել՝ ժամապահը, որը գտնվել է այնտեղ, և «կուրիլկայում» նստած զինվորները, այդ թվում նաև ձեր զավակը»,-ասել է Սեյրան Օհանյանը:
Այսօր` մայիսի 18-ին, ժամը 22:00-ին, «Թանգարանային գիշեր 2013» ակցիայի շրջանակում Երվանդ Քոչարի թանգարանը և «Լոկատոր» ընկերությունն անակնկալ են պատրաստել այցելուների համար` վիրտուալ ճամփորդություն դեպի Քոչարի մոնումենտալ քանդակներ:
Հիմա արդեն պարզ է, որ կարկտահարությունից տուժած ու սովամահության եզրին հայտնված գյուղացիությունն իշխանությունից ոչինչ էլ չի կարող ակնկալել:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարազատները համաձայնել են տղայի դին հողին հանձնել։ Այժմ դին տեղափոխվում է Վերին Գետաշեն գյուղ
Զինվորի հարազատների հետ երկար զրուցելուց հետո հարազատները կարծես թե համաձայնեցին տղային տանել և հողին հանձնել։ Նախարար Սեյրան Օհանյանը հարազատներին պատմեց, որ նախնական տվյալներով դեպքը դիտավորյալ սպանություն է և հավաստիացրեց, որ բոլոր մեղավորները խստագույնս պատժվելու են։
ՄԱԿ-ի տվյալ զեկույցը հրապարակել է ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը:
Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը։
«Ուզում էի դստերս ասել, որ Րաֆֆին մեր նախագահը չի, հետո հասկացա, որ դա ասեմ, ապա ստիպված կլինեմ պատմել ամբոոողջ ընտրական մեխանիզմը»,- գրել է Հովհաննես Ազոյանը
Ուղղումների օգտին է քվեարկել 147 պատգամավորից 73-ը:
Անձնական խուզարկությամբ Գևորգ Գ.-ի գոտկատեղից հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով, իսկ տաբատի գրպանից՝ «SMITH & WESSON» գրառմամբ գաղտնի փականով դանակ 9,8 սմ շեղբի երկարությամբ: