«Պապա , բայց հավես գործ ա ճանաչված լինելը, նախագահը քեզ բարևում ա, գրկում ա»
«Զվարճալի պատմություն գաղջ մթնոլորտը կոտրելու համար…. Չքաղաքականացնել….խնդրում եմ։ Այսօր, որպես հայրական պարտականությունները գլխին կուտակած ու անպատասխանատու հայր , որոշեցի լավ եղանակին մեծ աղջկաս հետ զբոսնել և գրախանութից գիրք գնել։ Այդ գաղջ ճանապարհին, հանկարծ , ինչպես մի հրաշք ու մի շատ լուսավոր կետ , հայտնվում է ո՞վ….. դե բնականաբար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նրա անսպասելի հայտնվելներ-ի մասին լեգենդներ կան, բայց այս մեկը ինձ համար ամենասիրունն էր։ Բնականաբար ողջագուրվեցինք ու, նա սկսեց դստերս հետ խոսել… երեխան սկզբից իմացավ , թե պատահական անցորդ է, որը իմ հերթական «ֆանատ»– ն է բայց հետո հայտնաբերելով , որ այդ մարդը Րաֆֆի Հովհաննիսյանն է, իսկ իր վերջին տվյալներով ՀՀ նախագահը տարորինակ ու հաճելի զարմացավ… Երբ շարունակեցինք ճանապարհը , ասաց, – Պապա , բայց հավես գործ ա ճանաչված լինելը, նախագահը քեզ բարևում ա, գրկում ա։ Ուզում էի դստերս ասել, որ Րաֆֆին մեր նախագահը չի, հետո հասկացա, որ դա ասեմ, ապա ստիպված կլինեմ պատմել ամբոոողջ ընտրական մեխանիզմը ու հետո էլ մի տեսակ լավ զգացի, որ աղջկաս աչքերում նախագահը, փողոցով միայնակ քայլելիս, բարևում է իր սուտասան ու անպատասխանատու հորը ասացի հա աղջիկս իմ գործը էդպիսին է բայց հիմա մտածում եմ, մի երկու տարի հետո , որ մեծանա ու հասկանա , ին՞չ եմ ասելու, Րաֆֆին ինչ՞ու նախագահ չի երևի պետք է ասեմ, որ Րաֆֆին նախագահ էր , բայց Սերժ Սարգսյանը հեղափոխություն արեց և դարձավ նախագահ…….. նենց,որ ուզում եմ պատմությունը մի քիչ կեղծել միիի քիչ…….. Հ.Գ. լավ էմոցիաներով օր եմ ունեցել…. Շնորհակալ եմ պարոն Հովհաննիսյան…»։