ՄԱԿ-ն Ադրբեջանին մեղադրել է ԿԺԴՀ-ից ապօրինի ճանապարհով 70 զենիթային հրթիռ գնելու մեջ
Eurasia.net-ի մեկնաբան Ջոշուա Կուչերան գրել է, որ ՄԱԿ-ի զեկույցում վստահեցվում է, որ Ադրբեջանն ու Ղազախստանը զենքի առևտուր են իրականացրել ԿԺԴՀ-ի հետ՝ չնայած դրա վրա դրված միջազգային բեռնարգելքի: ՄԱԿ-ի տվյալ զեկույցը հրապարակել է ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը:
Զեկույցի համաձայն, Ադրբեջանը ԿԺԴՀ-ից գնել է «երկիր-օդ» դասի զենիթային հրթիռներ: Դրա արդյունքում ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովը հանձնարարել է պատժամիջոցներ սահմանել հյուսիս-կորեական Hesong Trading Corporation ընկերության հետ, ով Ադրբեջանին վաճառել է 70 շարժակման հակաօդային հրթիռային համակարգ:
Բրիտանացի ձեռնարկատեր Մայքլ Ռեյնջերըը մեղադրվել է այդ հրթիռները 2012 թվականին վաճառելու մեջ: Ասվածից, սակայն, պարզ չէ, թե արդյոք այդ հրթիռները հասցվե՞լ են Ադրբեջան, թե՞ ոչ:
Լոնդոնի դատարանի դիտարկած փաստաթղթերը հաստատել են Ռեյնջերի հետ տվյալ գործարքի կնքումը, ինչպես նաև այն, որ Ռեյնջերը Ադրբեջանի ԱԻՆ-ի համար բանակցություններ է վարել ամերիկյան Beretta ատրճանակներն արտադրողի հետ:
Դատարանն այդ մեղադրանքները համարել է բավարար վկայություն՝ զենքի առևտրի վրա դրված միջազգային բեռնարգելքի խախտման մասին: Դատարանում ներկայացվել են նաև այլ փաստեր, որոնք վկայում են Ղազախստանի ու ԿԺԴՀ-ի միջև սպառազինության առևտրի մասին: