Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ցնցված է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի անմիջականությամբ ու անկեղծությամբ (տեսանյութ)
Հայաստան կատարած իր նախորդ այցելության ժամանակ աշխարհահռչակ իտալացի վիրտուոզ, ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հնչեցրեց առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի «Նվիրում տանգոյին» ստեղծագործությունը:
Աշխարահռչակ իտալացին Henaran.am-ին ասել է, որ իր համար հատկապես ողջունելի է այն, որ Հայաստանի առաջին տիկինը ոչ միայն ստեղծագործում է, այլև մշտապես մշակույթի, երաժիշտների, երիտասարդ երաժիշտների կողքին է:
«Շատ լավ է, որ այնպիսի անձ, ով ներգրավված է քաղաքականության մեջ, երաժիշտների կողքին է, ամեն անգամ նշում եմ, որ շատ լավ կլինի, որ քաղաքական գործիչները շփվեն ու սատարեն երաժիշտներին»,- ասել է նա:
Մարիոն հատկապես տպավորված է, որ առաջին տիկինը «այդքան հասարակ է իրեն պահում»: Նա անձամբ հանդիպել է Ռիտա Սարգսյանին, և «ցնցված է նրա անմիջականությամբ ու անկեղծությամբ»:
«Նա բավական հասարակ մարդ է, շփվում է հասարակ մարդկանց հետ, երաժիշտների հետ, տպավորություն չկա, որ նա այս երկրի առաջին տիկինն է, կարծես թե մեզնից մեկը լինի»,- ասել է ակորդեոնահարը:
Ընդհանրապես Պիետրոդարկին տպավորված է հայուհիներով:
Մանրամասները՝ տեսանյութում: