Բաժիններ՝

Արդարադատության երաշխավորողները հաշտ չեն. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի փոխհարաբերությունները շարունակում են լարված մնալ: Այն աստիճան, որ Հ. Թովմասյանը դատարանների վրա իշխելու ռեալ լծակներ գտնելու գործիքներ է մշակում, իսկ Մկրտումյանը դիմադրում է՝ անկախ մնալու համար:

«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին օրենսդրական փոփոխությունների առաջարկ է պատրաստվել Հ. Թովմասյանի կողմից, որով նա փորձում է պարտադրել, որպեսզի դատարանների
խորհրդակցական սենյակներում տեղադրվեն տեսախցիկներ՝ դատական իշխանության աշխատանքի թափանցիկությունն ապահովելու համար:

Սակայն Ա. Մկրտումյանը դա համարում է գործադիրի միջամտություն դատական համակարգի գործունեությանը և իշխանության ներսում այդ լոբբինգն է իրականացնում:

«Ժողովուրդը» փորձեց լուրը ճշտել ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից: «Այդ նախաձեռնությանը ծանոթ չեմ, կփորձեմ հասկանալ, թե կոնկրետ ինչ նախաձեռնության մասին է խոսքը»,- ասաց նա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս