iPad-ը շուկայում կորցնում է իր բաժնեմասը, իսկ Windows 8-ը առաջընթաց է գրանցում
Ընդունված կարծիք է, որ Windows 8/RT-ի հիման վրա պլանշետները իրական ձախողում են դարձել՝ դրանք շատ քչերն են գնում: Այդումենայնիվ, վիճակագրության համաձայն, պլանշետների շուկայում Microsoft-ի գործերը շատ ավելի լավ են, քան սմարթֆոնների շուկայում: Դեռևս 2013 թվականի առաջին եռամսյակում առաքվել է 40.6 մլն պլանշետ, հայտնում է Strategy Analytics-ը:
Դրանցից iPad-ի բաժնեմասը 19.5 մլն(շուկայի 48.2%-ը): Մինդեռ դեռևս նախորդ տարի նույն ժամանակահատվածում iPad-ին բաժին էր ընկել շուկայի 63.1%-ը:
Հետաքրքրական է, որ Windows 8-ը, համեմատաբար նոր խաղացող է այս դաշտում, որը սակայն, շատ արագ գրավել է շուկայի 7.4%-ը, խանութներում տեղադրված պլանշետները OC-ի հիման վրա կազմում են 3 միլիոն: Սա, իհարկե, քիչ է, սակայն մատնանշվում է այն փաստը, որ համակարգը ստացել է ժողովրդականություն և այդտեղից կարելի է աշխատել դեպի հասանելի որոշակի հաջողություների հասնել:
Նայելով այս թվերին, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ թվերը ցույց չեն տալիս իրական գնորդների թիվը, դրանք պարզապես ցույց են տալիս մանրածախ առևտրային կետերին սարքավորումների մատակարարումը: