Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «ВАЗ 21 08»-ն ու «Նիվան» (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորաններում, բախվել են «ВАЗ 21 08» մակնիշի՝ 25 UO 683 համարանիշի և «ВАЗ 21 21» մակնիշի՝ 23 OL 221 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ВАЗ 21 21»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բարեբախտաբար վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Հայկ Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

o0P5gyCa048T2hAWWcMj_tn

JnfKWs0tkRak32FkdU0K_tn

OTwplDCehlL8O0F89uQp_tn

 

yfTY0hBgWxSVv6jpwXTH_tn

 

Տեսանյութեր

Լրահոս