
Մանչեսթեր Յունայթեդը նվաճում է չեմպիոնական տիտղոսը՝ խաղից դուրս վիճակից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հռչակվեց Անգլիայի չեմպիոն։ Ալեքս Ֆերգյուսոնի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ասթոն Վիլայի» դարպասը։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ռոբին վան Պերսին, որը բոլոր երեք գնդակները խփել է խաղից դուրս վիճակից, ինչը երևում է կրկնապատկերների ժամանակ։ Այդուհանդերձ, «Մանչեսթեր Յուանյթեդը» շատ վստահ անցկացրեց ընթացիկ մրցաշրջանը և արժանի էր չեմպիոնական տիտղոսին։ Սա «Յունայթեդի» 20-րդ տիտղոսն է Պրեմիեր լիգայում։
«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 84 միավորով այլևս անհասանելի դարձավ «Մանչեսթեր Սիթիի» համար, որն ունի դեռ 5 խաղ և վաստակել է 68 միավոր։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը