
Գվարդիոլան մեր ժամանակների հեղափոխականն է. Վալդանո

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզական տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։
Ավելի վաղ Վալդանոն Պեպին «համաշխարհային ֆուտբոլի Սթիվ Ջոբս» էր անվանել։
«Այժմ ֆուտբոլի մեջ ամենամեծ դերը գրավում է մարտավարությունը։ Մարզիչն առաջին հերթին մտածում է մարտավարության, իսկ հետո միայն ֆուտբոլիստների մասին, ովքեր գտնվում են իր տրամադրության տակ։ Մարզիչների մեծ մասին ավելի շատ արդյունքն է հետաքրքրում, քան թիմի խաղաոճը։
Գվարդիոլան մեր ժամանակների հեղափոխականն է։ Նա սիրում է ֆուտբոլը, խաղաոճերը և իր ֆուտբոլիստներին»,- Վալդանոյի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը