Մամեդյարովն ու ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը Բաքվում քննարկել են ԼՂ-ի հարցը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի գծով փոխօգնական Թոմաս Մելիային: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու խոսքի ազատությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

Մելիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է նշված ոլորտներում Ադրբեջանի հետ համագործակցության մեջ և ընդգծել այդ ոլորտներում փոխգործակցության շարունակման կարևորությունը: Մամեդյարովն իր հերթին ամերիկացի դիվանագետին իրազեկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունների մասին:

Մամեդյարովն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ ջանքերի մեծացումը, որոնք ուղղված են բանակցային գործընթացի ակտիվացմանը: Ապա Մելիային ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այդ հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը և քննարկել են համագործակցության հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930