
Նոր պաշտոնանկություններ ոստիկանությունո՞ւմ

168.am-ի հավաստի տեղեկություններով, ոստիկանության համակարգում առաջիկայում շարունակվելու են պաշտոնանկությունները: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին, ինչպես նաև` ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանին, ով, ի դեպ, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի բարեկամն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ էր ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: