Բաժիններ՝

Ավստրալացին հանուն «ալկոհոլային» գրազը շահելու մերկ նետվել է կոկորդիլոսներով լեցուն գետը

Northern Territory News-ի փոխանցմամբ՝ ավստրալացին, որի անունը չի հրապարակվում, հանուն խմիչքի նետվել է կոկորդիլոսներով լեցուն գետը: Ընդ որում, նա դա այդ քայլին է գնացել ամբողջովին մերկ վիճակում, քանի որ հենց այդպիսին են եղել ընկերոջ հետ գրազի պայմանները:

Նշվում է, որ ավստրալացին իր ընկերոջ հետ նավարկելիս է եղել Դելի գետով և գրազ է եկել, որ կարող է մերկ նետվել կոկորդիլոսներով լեցուն գետը և որոշակի ժամանակ պառկել ջրում: Դրա դիմաց նա պետք է ստանար բուրբոն (վիսկիի տեսակ):

Ավելի ուշ ավստրալացին խոստովանել է, որ այդ ժամանակ ինքն արդեն իսկ գտնվել է ալկոհոլի (գարեջրի) ազդեցության ներքո, և այդ պատճառով տվյալ մտադրությունն իրեն թվացել է բավական զվարճալի: Նա կատարել է դա և շահել է բուրբոն:

Սակայն հաջորդ օրը, երբ նա սթափ է եղել, հասկացել է, որ իրեն անհրաժեշտ էր մի լավ մտածել, նախքան կոկորդիլոսներով լեցուն գետը նետվելը: Նշվում է, որ Դելին համարվում է Ավստրալիայի՝ կոկորդիլոսներով ամենախիտ բնակեցված գետերից մեկը: Այստեղ կոկորդիլոսների երկարությունը հասնում է մինչև 7 մետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս