Բաժիններ՝

Պետությունը կդառնա «Արմավիայի» սեփականատե՞ր

168.am-ի տեղեկություններով, այս պահին քննարկվում է «Արմավիա» ավիաընկերության հետագա ճակատագրի 3 տարբերակ: Ըստ առաջին տարբերակի, «Արմավիայի» սեփականատեր կարող է դառնալ ամերիկյան մի ընկերություն: Երկրորդ սցենարի դեպքում ավիաընկերությունը կարող են գնել իտալացի ներդրողները: Իսկ երրորդ տարբերակը, որն ամենահետաքրքիրն է, այն է, որ «Արմավիայի» 51 տոկոս մասնաբաժինը ձեռք կբերի ՀՀ կառավարությունը: Վերջին սցենարը, թերևս, աննախադեպ կլինի այն առումով, որ անկախացումից հետո առաջին անգամ Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մասնավոր ընկերությունը կանցնի պետական սեփականության:

Ի դեպ, «Արմավիայի» միջազգային պարտքը` ավելի քան 30 մլն դոլար, այսպես, թե այնպես, պետությունը, այսինքն` հարկատուներս, պետք է մարենք, քանի որ սնանկացած ավիաընկերության պարտքը փոխանցվում է այն երկրի քաղավիացիային, որը թույլատրել էր տվյալ ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել: Իսկ քանի որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պետական կառույց է, հետևաբար «Արմավիայի» պարտքը դառնում է պետական պարտք:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Արմավիան» հայտարարել էր, որ ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները և սկսում է սնանկության գործընթաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս