Բաժիններ՝

Արևահարման ճիշտ կանոնները

Գեղեցիկ արևահարված մաշկը մեզ տալիս է թարմության, առողջության և գեղեցկության զգացում: Միաժամանակ անհրաժեշտ է իմանալ՝ ինչպես արևահարվել, որպեսզի հեռու մնանք արևի վնասակար ազդեցությունից:

Արևահարման  ճիշտ ժամը: Արևի տակ պետք է պառկել միայն որոշակի ժամերի, միայն այդ դեպքում մաշկը ճիշտ արևահարում կստանա: Առավոտյան ժամը մինչև 10-11-ը, և 16:00-ից հետո է ապահով արևահարվելը: Եվ վերջապես՝ արևի տակ 2 ժամից ավելի պառկել խորհուրդ չի տրվում: Եթե չեք ցանկանում մաշկի վրա այրվածքներ հայտնաբերել, ապա մաշկը կամաց-կամաց սովորեցրեք արևին:

Տաք երկրների կիզիչ արևը: Պետք է սովորել ճիշտ արևահարվել տաք երկրներում: Ոմանք կարծում են, թե թաքնվելով ամպհովանու տակ, կարող են պաշտպանվել արևից, բայց դա այդպես չէ: Արևի կիզիչ ճառագայթները թափանցում են ամպհովանիով: Ճիշտ է՝ դրանք չեն այրում, և քամու առկայությունն էլ մեզ այն տպավորությունն է տալիս, թե մարմինը կոմֆորտի մեջ է: Եթե, արդեն երկու օր է,  եկել եք ծովափ և ցանկանում եք ճիշտ արևահարվել, ապա պետք չէ անմիջապես արևի տակ պառկել. ամենավտանգավոր ժամերն անցկացրեք հյուրանոցում կամ փակ տարածությունում: Մի մոռացեք, որ մազերն ու աչքերը պետք է անպայման պաշտպանել արևից: Ցանկալի է՝ գլխարկները լինեն բամբակից:

zagar1Ուշադրություն: Եթե ցանկանում եք այրվածքներից հեռու մնալ, հրաժարվեք գրքերից և ամսագրերից: Կարդալով՝ մենք տարվում ենք գրքով և կորցնում ժամանակի զգացողությունը: Մի՛ քնեք արևի տակ և ուտելուց անմիջապես հետո մի՛ պառկեք արևի տակ. թուլության կզգաք: Մի խմեք սառը հյութ կամ ջուր, այլ թողեք մի փոքր տաքանա: Նշենք, որ ալկոհոլն ու արևահարումն անհամատեղելի  են, քանի որ ալկոհոլը վերացնում է մաշկի զգայունությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս արևադարձային երկրների արևի տակ պառկել ընդամենը 10 րոպե: Իսկ արևի մեղմ ժամանակ՝  20 րոպեից ոչ ավելի:

Կարդացեք նաև

Zagar

Ճիշտ արևահարվելու համար անպայման օգտագործեք արևապաշտպան քսուքներ, որտեղ SPF-ի մակարդակը բարձր կլինի: Եթե ձեր մաշկը թուխ է, այն պարունակում է շատ ավելի մելանին, ուստի SPF-ի մակարդակը ցածր է: Եթե մտադրվել եք երկար մնալ արևի տակ, ապա սեղմեք մարմնի այն մասերին, որոնք շուտ են արևահարվում: Հիշեք, որ ցանկացած արևապաշտպան քսուքի ազդեցությունն ամենաշատը տևում է 3-4 ժամ, իսկ երբ լողանում եք ծովում, նրա ազդեցությունը շատ ավելի թույլ է լինում: Որպեսզի մազերն արևից չվնասվեն, օգտագործեք հատուկ պաշտպանիչ շամպուններ:

Պատրաստեց Շողեր Գալստյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս