Ներբանկային շուկայում այս շաբաթ վաճառվել է 86 միլիոն դոլար
Փետրվարի 11-15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85,310,043 ԱՄՆ դոլար 406.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 86,065,784 ԱՄՆ դոլար 407.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17,490,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել 1,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,886,592 EUR 543.05 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 13,928,551 EUR 546,32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 527,636,323 ՌԴ ռուբլի 13.38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 84,420,926 ՌԴ ռուբլի 13.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Փետրվարի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39.1 մլն ԱՄՆ դոլար: