
Փոքր Մհերը կապ չունի «Մհերի դռան» հետ

Նախորդ տարի սեպտեմբերին ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը հրապարակավ պատմեց, որ ինքը երկու անգամ հանդիպել է «Մհերի դուռ» անվանումով միաբանության անդամների հետ: Հանդիպումներից առաջինը եղել է՝ Ամբերդի, իսկ երկրորդը` Բջնիի բերդում:
Քանի որ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հայտարարում է, որ ինքը Փոքր Մհերն է, 168.am-ը պարոն Իսագուլյանից հետաքրքրվեց` արդյո՞ք այդ հանդիպումների ժամանակ տեսել է Վարդան Սեդրակյանին, և, իր կարծիքով՝ ի՞նչ կապ կարող է ունենալ Վարդան Սեդրակյանը «Մհերի դուռ» միաբանության հետ:
Իսագուլյանը բացառեց այդ կապը՝ ասելով, որ Փոքր Մհերը հայկական էպոսի հերոսն է, իսկ Մհերի դուռը տիեզերքի ծագման մաթեմատիկական բանաձևն է, և այստեղ Մհեր անվան կրկնությունը զուտ պատահականություն է: