Դեպի համընդհանուր բոյկոտ. Ա.Կարապետյանի կոչը ընտրողներին

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է զետեղել, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի Հայաստանցիներ`

մոտենում է փետրվարի 18-ին նշանակված «նախագահի ընտրություններ» միջոցառման ավարտական փուլը: Մենք Ձեզ հետ միասին գիտենք, որ Հայաստանում քաղաքական ընտրություններ չեն կայանում, չկա գաղափարական պայքար, իսպառ բացակայում է մրցակցությունը: Ընտրությունները դեռ չսկսված կարելի է համարել ավարտված, քանզի իշխանությունը ուղղակիորեն նկարում է դրանց արդյունքները: Ժողովրդի պայքարի միակ հնարավորությունը մնացել է համընդհանուր ցասման նոր ալիքը, որին ցավոք սրտի այս պահին դեռ լիովին պատրաստ չենք: Հատուկ կնշեի` ԱՅՍ ՊԱՀԻՆ դեռ պատրաստ չենք… Ուրեմն մեր ինչին են պետք ընտրություններ կոչված ֆարսը, որոնք մեր կյանքում ոչինչ էապես չեն փոխելու: Նախընտրական շրջանի «տրագիկոմեդիան» դրա վառ ապացույցն էր: Այսպիսի խեղկատակություն դեռ չէինք տեսել: Մենք այս ամենին մասնակցելու իրավունք չունենք: Հասարակությունը պետք է մերժի այս միջոցառնան մեջ դերակատարություն ունենալուն միտված որևէ գործողություն: Դրա լավագույն տարբերակը ընտրությունները ԲՈՅԿՈՏԵԼՆ է: Հայաստանի ՔԱՂԱՔԱՑԻՆ պետք է իր հպարտ ու մերժողական կեցվածքով ցույց տա ամբողջ աշխարհին , որ չի խաբվում, չի ծախվում, չի համակերպվում ԱՆԱՐԴԱՐՈւԹՅԱՆ հետ և այս հանգրվանում ընտրել է ՊԱՅՔԱՐԻ այս ձևը… Փետրվարի 18-ին մեր ձայնը պահենք մեզ, հետագայում այն հրապարակներում ու փողոցներում բարձրաձայնելու համար:

ՀԱՄԸՆԴՀԱՆՈւՐ ԲՈՅԿՈՏ:

ՍԱ Է , ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ ԿԱՐԳԱԽՈՍԸ»,-գրել է Ա. Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս