Բաժիններ՝

Տաքսիստը փրկարարից շատ է վաստակում

«Աշխատավարձերի խնդիրը շատ ցավոտ հարց է: Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատում են իրոք հերոսական, նվիրված և պրոֆեսիոնալ տղաներ: Մեր փրկարարներից շատերը բարձր աշխատավարձերով մասնավոր ընկերություններում աշխատանքի են անցել: Չնայած հոսք կա, բայց հոսքն ավելի շատ դրական է: Մարդիկ նաև գալիս են այստեղ աշխատելու: Ինչ խոսք, բոլորիս համար էլ պարզ է, որ այդ աշխատանքն ու դրա դիմաց ստացած աշխատավարձը համարժեք չեն»,- ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը`պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք բավարար են փրկարարների աշխատավարձերը:

Ն. Գրիգորյանը տեղեկացրեց, որ փրկարարներն այսօր լավագույն դեպքում ստանում են ամսական մոտ 100 հազար դրամ աշխատավարձ: Գրիգորյանի խոսքերով, մինչև 2015թ. այս ուղղությամբ խոշոր փոփոխություն չի լինի: Չնայած այդ հանգամանքին` ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը փորձում է այլ աղբյուրից միջոցներ գտնելով բարձրացնել, առաջին հերթին, հրշեջների աշխատավարձերը:

Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանն էլ ավելացրեց, որ Հայաստանում փրկարարներից ոչ ոք համարժեք վարձատրություն չի ստանում: Պարզվեց, որ ինչպես Հայաստանի  շատ ոլորտներում, այստեղ ևս մարդիկ աշխատում են ավելի մեծ ոգևորությամբ: Մ. Պողոսյանը համարում է, որ ցածր աշխատավարձերի պատճառը պետական սուղ միջոցներն են: «Եթե նվիրյալ չլինեին՝ չէին աշխատի, որովհետև տաքսի վարելով՝ ավելի շատ կստանային»,- նկատեց Մովսես Պողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս