Բաժիններ՝

Սերոբ Բոզոյանը անվճարունակ է վիրահատվելու համար

Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված, օնկոլոգիական հիվանդությամբ տառապող Սերոբ Բոզոյանի վիրահատության հարցը մնացել է առկախ:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ս. Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը, բժիշկները կրկնապատկել են վիրահատության գինը, և հիվանդը չգիտե որտեղից ճարել անհրաժեշտ գումարը: «Ստացվում է, որ հիվանդ մարդը մեկ ճանապարհ ունի՝ մահանալ»,- ասաց պաշտպանը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս