Շրջում էր՝ ինքնաշեն ատրճանակը գոտուց կախած

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրականացնելու արդյունքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դավիթ Մալյան փողոցի թիվ 2 շենքի բակից  բերման են ենթարկել 1995 թ. ծնված Սուրեն Պողոսյանին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայքը։
Անձնական խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք, որում տեղադրված էր ատրճանակին հարմարեցված 1 փամփուշտ, իսկ տաբատի աջ և ձախ գրպաններից՝ նույնատիպ մեկական փամփուշտ:
Ըստ Ս. Պողոսյանի հայտարարության` ատրճանակին նմանվող սարքը պատրաստել է տնային պայմաններում, իսկ փամփուշտները գնել է «Դինամո» մարզահամալիրին կից շուկայից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31