Ովքեր են Հայաստանի ամենախոշոր պարտատերերը (աղյուսակ)
2012թ. նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքի մեծ մասը բաժին է ընկնում Զարգացման միջազգային ընկերակցությունը (IDA)։ Հայաստանն այս կառույցին պարտք է 1 միլիարդ 234 միլիոն դոլար, որը կազմում է արտաքին պարտքի 33.1%-ը։
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված պետական պարտքի ամսական տեղեկագրի համաձայն, երկրորդ խոշոր պարտատերը Արժույթի միջազգային հիմնադրամն է՝ 20.8%։ Արտաքին պարտքի 5%-ն էլ բաժին է ընկնում Ասիական զարգացման բանկին։
Ընդհանուր առմամբ, միջազգային ֆինանսական կառույցներին ՀՀ-ը պարտք է 2 միլիարդ 630 միլիոն դոլար, որը կազմում է արտաքին պարտքի 70.5%-ը։
Առանձին պետությունների տեսակարար կշիռը արտաքին պարտքի կառուցվածքում 29% է։ Խոշորագույն պարտատեր երկիրը Ռուսաստանն է (13.4%), որին հաջորդում են Ճապոնիան (10%) և Գերմանիան (4.9%)։