Կստեղծվեն հայ դասականների աուդիո գրքերը
Տեխնոլոգիական այս դարաշրջանում քչերս ենք հասնցում ընթերցել հայ դասականների ստեղծագործությունները, գրադարաններում ընթերցումը բավական նվազել է, բացի այդ՝ շատ գրադարաններում առկա գրքերը բավական հնացել են:
Նոր տեխնոլոգիաների շնորհիվ, սակայն, հայ դասական գրականությունը կարող է շատերին հասանելի դառնալ:
Ներկայում մոտ 20 հայերեն դասական ստեղծագործոթյուններ արդեն ձայնագրվել են և դրանց թիվը շուտով կավելանա: Աուդիոգրքերը հանրությանը հասանալի կլինեն ինտերնետում: Այս ամենը նախաձեռնել է ArmAudioBooks նախագծի հեղինակ Մարիամ Դիլբանդյանը:
Մանագիտությամբ հոգեբան Մարիամն աուդիոգրքերի ստեղծման աշխատանքները սկսել է ամռանը. կամավոր վերցրել մեկ օր իր ամենասիրած գիրքը՝ Շիրվանզադեի քաոսը և գնացել ձայնագրման ստուդիա:
«Ամբողջ ամառ, երբ բոլորը հանգստանում էին, ես ձայնագրվում էր և այդպես մի գրքին հաջորդեց մյուսը ու այդպես շարունակ»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մ. Դիլբանդյանը:
Նա այդ բոլոր աշխատանքները կատարել է կամավոր, իր հաշվին և շուտով այդ ամենը կտեղադրի ինտերնետում: Կայքի համար դեռևս վերջնական հասցե, սակայն, չի ընտրվել:
«Քանի որ մասնագիտությամբ հոգեբան եմ, ես աշխատել եմ հաշմանդամների, հատկապես՝ կույրերի հետ: Այդ ժամանակ նկատեցի, որ նրանց համար այդ ամենը՝ հայ դասականների ստեղծագործությունները, անհասանելի են, շատ վայրերում կույրերը անգամ զրկված են հանրակրթական կրթություն ստանալու հնարավորությունից և գտա ելք թե՛ տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանք, թե՛ պարզապես այս զբաղված դարաշրջանում ապրողներիս համար»,- ասաց Մ. Դիլբանդյանը՝ նշելով, որ այդկերպ գոնե հայ դասականների ստեղծագործությունները կարող են հասանելի դառնալ շատերին, քանի որ աուդիոգիրքը կարելի է լսել ցանկացած ժամանակ:
Բացի այդ, Մարիամը նշում է, որ աուդիոգիրքը կարող է այնուհետև մարդականց մղել իրական ընթերցանության և այդպիսով բարձրացնել ընթերցանության մակարդակը մեր երկրում:
Նշենք, որ ArmAudioBooks նախագիծը երեկ՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ գրավվեց երկրորդ տեղը:
Այսպիսով՝ ArmAudioBooks թիմին, որը որպես բիզնես մոդել՝ զարգացրել էր «Ամբողջական ձայնային տաղանդ ձայնագրման ստուդիան՝ պրոֆեսիոնալ աշխատակազմով և տեխնիկայով, որը մասնագիտանում է աուդիո գրքերում, աուդիո ուղեցույցներում և այլ աուդիո ձայնագրություններում»:
Հնարավոր է՝ առաջիկայում թիմը սկսի նաև աուդիո գիդեր հայաստանյան մոտ 10 թանգարաններում՝ 6 լեզուներով՝ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, հայերեն և անգլերեն: