Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան և միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների: Այս մասին 168.am-ին հայտում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Մի իրավիճակում, երբ սկվեցին Վարդան Օսկանյանի դեմ հալածանքները, ուղղակի պետք է ուղտ լինել, որպեսզի չհասկանալ, որ դրա արդյունքում Վ.Օսկանյանը «Բարգավաճ Հայաստանի» լուսանցքում գտնվող ինքնուրույն գործչի դերակատարությունից անցում է կատարում դեպի ԲՀԿ-ի փաստացի գաղափարական առաջնորդի դերակատարություն: Մյուս կողմից` պետք է շատ միամիտ լինել, որպեսզի մտածել, որ Օսկանյանի դերի կարևորման արդյունքում ԲՀԿ-ի առաջնորդը չի վերանայի իր աշխարհաքաղաքական նախասիրությունները»,- ասաց նա:
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել է ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի սեպտեմբեր ամսվա արդյունքները:
Երևանից Հալեպ մեկնող հայկական բեռնատար օդանավի Էրզրումի օդանավակայանում վայրէջք կատարելը, կասկածից վեր է, որ քաղաքականացված պրիզմաների տակ պիտի դիտարկվեր: Այդպես էլ եղավ, անշուշտ. օդանավը հազիվ վայրէջք կատարած` թուրքական զանգվածային լրատվամիջոցները, որոնց զուգահեռ և համընթաց աշխուժացավ նաև միջազգային լրատուադաշտը, ողողեց լրատու գործակալությունների տարածքների բոլոր տարբերակները, վայրէջքի պարտադիր և հանկարծակի բնույթի մասին լուրերով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով` ՀԱԿ-ը շրջանառության մեջ դնելով ԸՕ փոփոխությունների փաթեթը, ցանկանում է վերացնել մեծամասնական ընտրակարգը և ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի, տեսանկարահանել քվեարկության օրվա ամբողջ գործընթացը, տարանջատել բնակչության և ընտրողների ռեգիստրները:
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատրաստվում է առաջիկայում միջնորդություն ներկայացնել Վ. Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ: Նրա համոզմամբ` այդ գործը որևէ հեռանկար, այդ թվում՝ դատական, չունի, ուստի պաշտպանի կարծիքով, միակ ելքը այն կարճելն է:
ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի իրավապաշտպան Տիգրան Աթանեսյանից այսօր լրագորղները հետաքրքրվել են, թե ինչու է Վ. Օսկանյանը փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ փոխանցել ոչ թե նախաքննության մարմիններին, այլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Հոկտեմբերի 12-ին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը քաղխորհրդի անդամների հետ հանդիպել է Արարատ քաղաքում «Հանրապետություն» կուսակցության ակտիվի և համախոհների հետ:
«Միայն Ցեղասպանության կամ Ղարաբաղի հարցը չէ: Բոլոր հարցերով մեր պետությունը պետք է ավելի խիզախ կեցվածք ցույց տա, ոչ թե ամբարտավան կեցվածք, վտանգավոր քայլեր անի, ո՛չ: Համապատասխան իր տկար չափսին` Հայաստանը տկար է, բայց մենք տկարից էլ տկար ենք վարվում` ավելի նվազ, քան մենք կարող ենք: Սա վերաբերում է բոլոր հարցերին, ես չեմ առանձնացնում ոչ մի հարց. լինի Սաֆարովի դեպքը թե Ցեղասպանությունը, բոլոր հարցերին իմ պատասխանը նույնն է»:
«168 Ժամ»-ում հրապարակված այն տեղեկությունը, որ ՀԱԿ կենտրոնական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը մեկնել է ՀՀ-ից և շինարարական բիզնես է ծավալել Սոչիում, մեծ իրարանցում է առաջացրել ՀԱԿ-ում: Ինչպես հայտնի է, նախագահական ընտրություններից հետո Մանուշակ Պետրոսյանը բողոքում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելը բավական թանկ արժեցավ իր ընտանիքին, քանի որ իշխանությունները սկսեցին խոչընդոտներ ստեղծել իր եղբոր շինարարական բիզնեսի համար:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած ընտրություններին և Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլու պարտությանը, հայտարարեց, թե տարածաշրջանում տեղի են ունենում տեղաշարժեր և այս համատեքստում ուշագրավ է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը:
Սա մեր թիմի 3-րդ հաղթանակն է այս մրցաշարում, մյուս երկու հանդիպումներում «Միկան» պարտվել է։
Չիլիի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին նախագահ Խուան Կարլոս Բերլիները հայտարարել է, որ Ասոցիացիան պատրաստվում է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային։
Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ֆրանսիայի հետ հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ Իսպանիայի հաղթարշավը չի ընդհատվի:
Վ. Օսկանյանի նշած բոլոր խնդիրները՝ անորոշությունը, հույսի և արդարության բացակայությունը, առկա էին նաև այն ժամանակ, երբ ինքը ԱԳ նախարար էր: Ավելին, այդ խնդիրները ոչ միայն լուծում չեն ստացել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, այլև ավելի են խորացել: Իսկ հոդվածի սկզբում նշված պատմությունը տեղի է ունեցել հենց Ռ. Քոչարյանի օրոք:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է ակումբում իր կարգավիճակից:
Եթե որևէ մեկը ցանկանում է իրականում ապահովել ազատ ու արդար ընտրություններ, ապա պետք է ոչ թե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարի, այլ պայքարի ընտրակաշառքի, այն բաժանողների դեմ:Հիմա, սակայն, ՀԱԿ-ը պայքարում է երկու խոշոր ընտրակաշառատուներից միայն մեկի` ՀՀԿ-ի դեմ, ամեն կերպ նպաստելով մյուսի` ԲՀԿ-ի բարգավաճմանը: Այսինքն` մեծ հաշվով, հանդես գալով ընտրակաշառքի, ընտրությունների կեղծման դեմ, ՀԱԿ-ը միաժամանակ նպաստում է դրանց` բացահայտ կամ «վերլուծաբար» աջակցելով ԲՀԿ-ին: Այդ դեպքում ընտրական օրենսգրքի փոփոխությունները դառնում են ընդամենը «պարապ ժամանակի զբաղմունք»:
Հրավիրյալների միջև լուրջ միջադեպ է սկսվել, որը, ինչպես նշում է Հոլանդիայի մեր աղբյուրը, վերածվել է իսկական բախման: Ամբողջ քաղաքում անկարգություններ են սկսվել: Ոստիկանությունը ստիպված է եղել հազարավոր երիտասարդների ձերբակալել և զինված գործողություններ կիրառել:
Կոկա-Կոլան Ամերիկայի յուրօրինակ սիմվոլն է: Այս ըմպելիքը Ատլանտայի դեղագործ Ջոն Պեմբերտոնի գյուտն է: Իր գործը նա արտոնագրել էր դեռ 1886 թ. և սկզբնապես Կոկա-Կոլան վաճառվում էր որպես դեղ` նյարդային խանգարումների և իմպոնտենցիայի դեմ: Կոկա-Կոլայի տոնուսը բարձրացնող ազդեցությունը պայմանավորված էր նրա մեջ ներառվող բաղադրամասերով՝ կոկա բույսերի տերևների էքստրակտով և կոլա բույսի պտուղների հանուկով:
Tuttomercatoweb-ի հաղորդմամբ 23-ամյա տաղանդավոր հայ կիսապաշտպանին իրենց թիմերում ցանկանում են տեսնել Գերմանիայի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» և Գելզենկիրխենի «Շալկե 04»-ի ղեկավարները: