Օսկանյանն ու ուղտը

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Վարդան Օսկանյանի համար ճանապարհ է բացվում` դառնալու ընդդիմության միասնական թկնածու` արևմտյան ուժային կենտրոնների խրախուսմամբ, և այս իրավիճակում ԲՀԿ-ն փոխում է իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը:

«Մի իրավիճակում, երբ սկվեցին Վարդան Օսկանյանի դեմ հալածանքները, ուղղակի պետք է ուղտ լինել, որպեսզի չհասկանալ, որ դրա արդյունքում Վ.Օսկանյանը «Բարգավաճ Հայաստանի» լուսանցքում գտնվող ինքնուրույն գործչի դերակատարությունից անցում է կատարում դեպի ԲՀԿ-ի փաստացի գաղափարական առաջնորդի դերակատարություն: Մյուս կողմից` պետք է շատ միամիտ լինել, որպեսզի մտածել, որ Օսկանյանի դերի կարևորման արդյունքում ԲՀԿ-ի առաջնորդը չի վերանայի իր աշխարհաքաղաքական նախասիրությունները»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031