Սևանա լճից աննախադեպ քանակի ջուր է բաց թողնվում

Կառավարությունն այսօր հաստատել է  ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ներկայացված որոշման նախագիծը, ըստ որի` Սևանա լճից  բաց կթողնվի մինչև  319.2 միլիոն խմ ջուր: Նպատակը, Արարատյան դաշտավայրի անխափան ոռոգումն ապահովելն է:

Ըստ «Էկոլուրի» ՀՀ կառավարությունը հաշվի չառավ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը. որն առաջարկում էր Սևանից բաց թողնել մինչեւ 280 միլիոն խմ ջուր:

Հիշեցնենք, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով թույլատրվում է ոռոգման նպատակներով լճից բաց թողնել առավելագույնը 170 միլիոն խմ ջուր, սակայն սույն թվականի հունիսի 22-ին ՀՀ նորընտիր ԱԺ-ն միանգամից 2 ընթերցմամբ ընդունեց վերոնշյալ օրենքի փոփոխությունները, որով Սևանից 2012թ-ին ոռոգման նպատակով պետք է բաց թողնվի 320 միլիոն խմ ջուր:

Սահմանված չափաքանակից ավելի ջուր Սևանից բաց թողնվեց նաեւ 2008թ. Սակայն այդ անգամ ՀՀ կառավարությունը բավարարվեց 303 միլիոն խմ-ով:

Լուսանկարը` Էդգար Մարուքյանի

Տեսանյութեր

Լրահոս