Բաժիններ՝

Մանչեսթեր Սիթին 20 միլիոն եվրո վճարեց Բենֆիկային Խավի Գարսիայի տրանսֆերի համար

Մենք երեկ հաղորդել ենք, որ պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Խավի Գարսիան տեղափոխվել է Անգլիա, ուր կխաղա գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Պորտոգալական ակումբի կայքից տեղեկանում ենք, որ անգլիացիներն այդ տեղափոխության համար վճարել են 20 մլն եվրո։ Եվս երեք միլիոն պորտուգալացիները կստանա բոնուսների տեսքով, եթե «Մանեչսթեր Սիթին» նվաճի որևէ տիտղոս։ Եթե «Սիթին» որոշի կիսապաշտպանին վաճառել այլ ակումբի, ապա ստիպված կլինի «Բենֆիկային» փոխանցել տրանսֆերի գնի կեսը։

Հիշեցնենք, որ պայամանգրով Խավի Գարսիան անգլիական թիմում կխաղա մինչև 2016թ.-ը՝ տարեկան ստանալով 5 մլն եվրո։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս