Բաժիններ՝

Մարիա Շարապովան պատմել է, թե ինչու է բաժանվել Սաշա Վույաչիչից

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան երեկ US Open-ի 3-րդ շրջանի հանդիպումից հետո լրագրողներին բացատրել է, թե ինչու է խզել հարաբերություններն իր ընկերոջ՝ սլովենացի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հետ։

«Սա, անկասկած, երկուսիս համար էլ շատ դժվար որոշում էր։ Մենք մի քանի հոյակապ տարի ենք անցկացրել միասին։ Հարգում ենք մեկս մյուսին։ Կարող եմ ասել, որ ընկերներ ենք։ Գործունեության բերումով սկսեցինք չհասկանալ իրար, հատկապես այն բանից հետո, երբ նա ԱՄՆ-ից տեղափոխվեց Թուրքիա։ Սաշան չէր կարող երկար ճամփորդել։ Պահ կար, երբ 10 ամիս շարունակ նա տանը չէր եղել, և դա շատ դժվար էր», – ասել է Շարապովան։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս