ԱՄՆ-ը սպասում է պարզաբանումների

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման կապակցությամբ։

«Միացյալ Նահանգներին չափազանց մտահոգել է այն նորությունը, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով այսօր Հունգարիայից արտահանձնվել է Բաքվին: Պարոն Սաֆարովը ցմահ պատիժ էր կրում հունգարական բանտում` 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար:

Մենք մեր խորը անհանգստությունն ենք հայտնում Ադրբեջանին այդ գործողության կապակցությամբ և սպասում ենք պարզաբանումների: Մենք լրացուցիչ մանրամասներ ենք ակնկալում Հունգարիայից` պարոն Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման շուրջ:

Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը կարող է սրել տարածաշրջանային լարվածությունը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելլը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930