Բաժիններ՝

Ատլետիկոն նվաճում է Եվրոպայի Սուպերգավաթը (տեսանյութ)

Եվրոպա լիգայի գավաթակիր Մադրիդի «Ատլետիկոն» Մոնակոյի «Լուի II» մարզադաշտում 4:1 հաշվով ջախջախեց Չեմպիոնների լիգայի չեմպիոն «Չելսիին» և նվաճեց Եվրոպայի Սուպերգավաթը:

Ամբողջ հանդիպումն անցավ մադրիդցիների կատարյալ առավելությամբ, իսկ «Ատլետիկոյի» առաջատար Ռադամել Ֆալկաոն պարզապես անկրկնելի էր: Արդեն 7-րդ րոպեին կոլումբիացին առաջ մղեց իր թիմին: 19-րդ րոպեին նույն Ֆալկաոն հաշիվը դարձրեց 2:0, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին Ռադամելը հեթ-տրիկ ձևակերպեց:

Թեև ընդմիջումից հետո Դիեգո Սիմեոնեի սաները թուլացրին ճնշումը մրցակցի պաշտպանության վրա, այդուհանդերձ, նրանց առավելությունը կրկին ակնհայտ էր: 61-րդ րոպեին Միրանդան հաշիվը դարձրեց 4:0: Եվ միայն 75-րդ րոպեին «ազնվականներին» հաջողվեց խփել հեղինակության գոլը, աչքի ընկավ Գարի Քեյհիլը: «Ատլետիկոն» 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ և արժանիորեն նվաճեց Եվրոպայի Սուպերգավաթը:

1-0

 

2-0

 

3-0

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս