Ջերմոցային տնտեսություններ ունեցող բազմաթիվ գյուղացիներ դժգոհում են, որ հատկապես ձմռան ամիսներին իրենց համար ձեռնտու չէ ջերմատների շահագործումը, քանի որ ֆինանսական կորուստներ են կրում:
Կասկածյալը, ըստ տեղեկությունների, սոցիալական ցանցում գրանցվելով այլ անձի պայմանական անվամբ, ծանոթացել է 8-ամյա մի աղջնակի հետ, նամակագրության միջոցով բացատրել կնոջ ու տղամարդու սեռական օրգանների նշանակությունը, սեռական հարաբերություններ ունենալու ձևերը, այդ թվում՝ խաթարված, համոզել իր հետ ունենալ նման հարաբերություններ, ընդ որում, նկարահանվելու պայմանով:
Coolpix S800c նոր ֆոտոխցիկն օժտված է որակյալ օբյեկտիվով, որը թույլ է տալիս բարձրակարգ նկարներ կատարել, ինչպես նաեւ ունի նկարների մշակման եւ այլ ծրագրեր բեռնելու եւ օգտագործելու հնարավորություն: Սարքը արժեքը մոտ 350 դոլար:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 3.550.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 406-408,5 դրամով և վաճառվում է 409,75-411,5 դրամով:
Փոխնախարարը չի բացառում հացի գների փոփոխությունը։
Եթե նրանք ավելի մանրակրկիտ իրենց զբաղմունք ընտրեին, բոլոր մարդիկ, հավանաբար, կդառնային ամենից առաջ հետազոտողներ և զննողներ, չէ՞ որ բոլորին հետաքրքիր է ըմբռնել մեր բնույթն ու նշանակությունը: Կուտակելով ունեցվածք մեր և հետնորդների համար, հիմնելով ընտանիք կամ պետություն և նույնիսկ ձգտելով փառքի, մենք մնում ենք մահկանացու, բայց դիմելով ճշմարտությանը, մենք դառնում ենք անմահ և կարող ենք չսարսել փոփոխություններից և պատահականություններից:
Աղջիկը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Ոստիկանությունը հանգամանքները պարզում է:
Թվային ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի հիման վրա։ Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը։ Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի, երբ բնակչության ոչ պակաս քան 95 տոկոսը կունենա թվային ընդունիչ կամ կցուրդ։ Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015թ. հունվարի 1-ից։
Լոնդոնի «Արսենալի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սանտի Կասորլան պատմել է, որ իր կարիերայի ընթացքում լավագույն ֆուտբոլիստը, ում հետ հանդիպել է խաղադաշտում, Զինեդին Զիդանն է եցել:
«Լռելը, հեքիաթներ հորինելը նպաստում են նոր սերնդի սեռավարկների՝ խլամիդիոզի, ուրեապլազմոզի տարածմանը»,- ասում է ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը: Ըստ նրա՝ մասնագետները նկատում են, որ վերջին շրջանում ավելանում է նոր սերնդի սեռավարակներով հիվանդների թիվը:
Կառավարությունը հաստատել է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը։
Ըստ կադրերի բաժնի վարիչի՝ ՀՀ ԳԱԱ նախագահի աշխատավարձը կազմում է 300 հազ. դրամ, իսկ նախագահության մնացած ակադեմիկոսների աշխատավարձը 250հազ. դրամ է: Ն. Գալստյանը նշեց նաեւ, որ այս ամենից բացի ակադեմիկոսները ստանում են նաեւ պատվովճար՝ 150 հազ. դրամի չափով:
Թեև Տրիպոլի քաղաքում հայկական համայնքը շատ փոքր է, իսկ քաղաքը մոտ 100 կմ հեռավորության վրա է գտնվում Բեյրութից, սակայն հայկական համայնքի ներկայացուցիչներն անհանգստացած են, մարդիկ՝ վախեցած:
Հայաստանի պաշտոնական-իշխանական քարոզչությունը մի առանձնահատկություն ունի` չի հանդուրժում որևէ թեմայի քննարկում, որի շուրջ բանավեճը տվյալ պահին ձեռնտու չէ իշխանությանը:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության կողմից անմիջապես ձեռնարկվել են աղտոտված տարածքների մաքրման և լվացման աշխատանքներ, հոսքաջրերը տեղափոխվել են պահեստային թափուկատար` վերականգնելով աշխատանքային ռիթմը:
Հայաստանում վերջին 6 տարիների ընթացքում նվազել է դասական համարվող սեռավարակներով` սիֆիլիսով և հոնորեայով հիվանդների թիվը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2006-ին սիֆիլիսով հիվանդ է եղել 157 մարդ, իսկ 2011-ին հիվանդների թիվը կրճատվել է` հասնելով 89-ի:
332 ընտանիքից 322-ն արդեն ստացել է սահմանված գումարները
ՀՀ կառավարությունը հաստատել է բաց մրցույթի արդյունքները։
«Երբեմն մեկ-երկուսի կողմից տարածած աղմուկը այնքան մեծ է լինում, որ անգամ բարեհաջող ներդրում կատարած գործարարի կամ անգամ ուղղակի հաջողություն ունեցող Սփյուռքի ներկայացուցչի հաջողությունը կարղ է ստվերվել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանը:
168.am-ի դիտարկմամբ, բանախոսն անդրադարձավ ՀՀՇ նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, ըստ որի` հռչակագրի բնօրինակը 2007 թվականին գողացել են վերջինիս մեքենայից, Պ. Հայրիկյանն ամփոփելով ասաց. «Ովքե՞ր էին գողացել՝ անկախության սիրահարնե՞րը, որ տանեն պահեն հետո վաճառե՞ն: Ինչո՞ւ էր պահում հռչակագիրը մեքենայի մեջ: Պետք է լուրջ վերաբերվել»:
Ամեն տարի Ավստրալիայում հումանիտար աղետներից ապաստան կարող է ստանալ 6000-ով ավելի մարդ, քան նախկինում էր: Հայտնի չէ` կավելացվի՞ երկրում քաղաքական փախստականների թիվը, թե ոչ:
Եթե «Բարսելոնան» նվաճի Իսպանիայի Սուպերգավաթը, ապա կդառնա առաջին իսպանական թիմը, որն անընդընդմեջ 4 անգամ կտիրանա այդ տիտղոսին:
Երեկվանից անտառային հրդեհների պատճառով Կալիֆոռնիայի հյուսիսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հայտնում է Reuters-ը: Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ իրավիճակ է հայտարարել երեք` Թեհամա, Շաստա և Փլումաս շրջաններում:
Եգիպտական զորքերի ներկայությունը Սինայում կանոնակարգվել է 1979 թ. ձեռք բերված քեմփդևիդյան խաղաղության համաձայնագրով:
«Ներկայում Հայաստանը քննարկում է այս հարցը»,- ասել է Առաքելյանը` հավելելով, որ որոշ հարցեր լուծելուց հետո հյուպատոսությունը կբացվի:
Մոտ մեկ ամիս առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով` ՀՀ կառավարությունը Ռուսաստանից 1 մլրդ դոլար վարկային միջոցներ ստանալու վերաբերյալ բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ: Այն ժամանակ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը չհերքեց դա` հայտարարելով, թե կառավարությունը միշտ էլ վարկեր ներգրավելու շուրջ բանակցություններ է վարում:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Գյուղատնտեսության փոխնախարարը դա պայմանավորում է էլիտային սերմացուի ներդրմամբ:
168.am-ի հետ հեռախոսազրույցում Աշտարակի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Մինասյանն ասաց.«Հիվանդը պառկած է վիրահատական բաժանմունքում: Կոտրվածքներ չունի, բայց գլխուղեղի ցնցում ունի, ինչի համար էլ հիմա բուժվում է: Առայժմ Գևորգը գտնվում է հետազոտման փուլում, իսկ նրա վիճակն առավել պարզ կդառնա օրվա 2-րդ կեսին»:
Ինչպես բացատրել է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը, ձևականորեն երկրի ղեկավար է հանդիսանում հենց Կիմ Են Նամը, սակայն իրանական ԶԼՄ-ները ճիշտ չէին ընկալել «ԿԺԴՀ-ի ղեկավար» արտահայտությունը ու որոշել են, որ Կիմ Չեն Ընը կմեկնի Թեհրան: