Բաժիններ՝

Հայաստանը ՏՏ ոլորտում կադրերի լուրջ խնդիր ունի

Ավելի քան 10 տարի Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) ճանաչվել են որպես գերակա ճյուղ: Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել այդ ոլորտում, ինչպիսի՞ զարգացումներ կան:

«Ես միայն մեկ փոփոխություն եմ նկատում` կադրային վիճակը շատ ավելի սուր է դարձել: Եթե 10 տարի առաջ մենք ունեինք հայ ծրագրավորողներ, որոնք իրենց մասնագիտական տվյալներով միջազգային չափանիշներին համապատասխան որոշակի որակ էին ապահովում, և մենք կարող էինք ասել, որ նրանք ինչ-որ չափով կարող են ինչ-որ բան ստեղծել, ապա նման մարդիկ հիմա Հայաստանում գրեթե չկան: Ես իմ և ինձ ծանոթ մարդկանց փորձից ելնելով եմ սա ասում: Այն մարդկանց փորձից ելնելով, ովքեր Հայաստանում ՏՏ ոլորտի ընկերություններ են փորձել ստեղծել, կամ, եթե չեն ստեղծել, ապա փորձել են որոշ հայ ծրագրավորողների աութսորսի միջոցով աշխատանքի ընդունել: Նրանց այդ նախաձեռնությունը ձախողվել է, որովհետև կամ համապատասխան որակ չի եղել, կամ լուրջ վերաբերմունք չի եղել աշխատանքի նկատմամբ: Կամ էլ, պատահել է` գտնվել են այդ մասնագետները, սակայն Հայաստանում իրենց աշխատանքին շատերը վերաբերվում են՝ որպես ժամանակավոր երևույթի: Այսինքն` նման կադրերը ձգտում են Հայաստանից հնարավորինս շուտ դուրս պրծնել և տեղափոխվել այլ երկրներ՝ աշխատելու: Իսկ նման մոտեցման դեպքում, բնական է, որ ոլորտի վիճակը չի կարող լավանալ: Վիճակը միայն վատանում է: Կան, իհարկե, բավական հաջողակ ընկերություններ, բայց դրանց թիվը կարելի է մատների վրա հաշվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը:

Ա. Փախչանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք վաղը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս