Բաժիններ՝

Քաղաքական գործիչներն՝ ըստ Կենդանակերպի նշանների

Խոյ

Խոյերը քաղաքական այն գործիչներն են, որոնք վճռական են գործում: Խոյ քաղաքական գործիչները շատ կտրուկ են և համոզված են իրենց ճշմարտացիության մեջ: Այս նշանի հայտնի քաղաքական գործիչներ են Խրուշչովը, Չեռնոմիրդինը, Բիսմարկը, Կառլոս Մեծը:

Ցուլ

Չնայած Ցուլը խաղասեր և հանգիստ նշան է, այս համաստեղության տակ ծնվել են այնպիսի դիկտատորներ, ինչպիսիք են Ադոլֆ Հիտլերը, Լենինը: Կենդանակերպի այս նշանի քաղաքական գործիչները համակված են բարեփոխումներով:

Երկվորյակներ

Երկվորյակները քաղաքականության մեջ ռեֆորմիստներ են և պրոգրեսի շարժիչներ: Նրանք աշխատում են իրենց երկրները դարձնել ավելի ազատ և դեմոկրատական: Այս նշանի տակ ծնվել են Էռնեստո Չե Գևարան, Պետրոս Մեծը, Ալեքսանդր Նևսկին:

Խեցգետին

Խեցգետինները շատ զգույշ քաղաքական գործիչներ են: Նրանք կշռում են բոլոր «կողմերն» ու «դեմերը», որից հետո նոր որոշումներ են կայացնում: Այս նշանի տակ ծնվել են Գարիբալդին, Նազարբաևը և Նախիմովը:

Առյուծ

Մարդիկ, ովքեր ծնվել են Առյուծի նշանի տակ, բնույթով արքաներ են: Որպես կանոն՝ ժողովուրդը նրանց աստվածացնում է: Առյուծները գաղտնի երազում են անսահմանափակ իշխանության և միապետության մասին: Այս նշանի տակ ծնվել են Նապոլեոնը, Մուսոլինին, Բիլ Քլինթոնը, Ալեքսանդր Մակեդոնացին:

Կույս

Կույսերից շատ լավ «գորշ» կարդինալներ են լինում: Նրանք այդքան էլ չեն ձգտում իշխանության, նրանց շատ հաճախ բավարարում է երկրորդ մակարդակի պաշտոնը: Կույս քաղաքական գործիչները գերադասում են մնալ ստվերում: Այս նշանի տակ ծնվածներն են Իվան Ահեղը, Ռիշելիեն, Կուտուզովը, Ձերժինսկին:

Կշեռք

Կշեռքներն անվստահ քաղաքական գործիչներ են: Շատ հաճախ նրանք երկար մտածում են այս կամ այն հարցի լուծման շուրջ՝ փորձելով գտնել այնպիսի ելք, որպեսզի բոլորին շրջապատում լավ լինի: Կշեռքի նշանի տակ ծնվել են Պավել Առաջինը, Մարգրետ Թետչերը, Նիկոլայ Ռիժկովը:

Կարիճ

Այս համաստեղության քաղաքական գործիչները միայնակ գայլեր են: Նրանք աշխատում են առանց թիմի, բայց արտաքնապես թվում է, որ շփման մեջ նրանց մոտ ամեն ինչ նորմալ է: Այս նշանի տակ ծնվել են Ինդիրա Գանդին, Լև Տրոցկին, Կոլչակը, Մենշիկովը:

Աղեղնավոր

Շատ են սիրում իշխանություն: Աղեղնավոր գործիչներն արդարության մարտիկներ են: Նրանք սիրում են պայքարել և հաղթել: Այս նշանի ներկայացուցիչներն են Ժուկովը, Ստալինը, Բրեժնևը, Սուվորովը:

Այծեղջյուր

Այծեղջյուր քաղաքական գործիչները սիրում են մնալ ստվերում: Լինելով գերազանց ստրատեգներ՝ նրանք հաճախ չեն ցանկանում երևալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իմաստուն են և զգույշ: Այս նշանի տակ ծնվել են Ալեքսանդր Առաջինը, Լլոյդ Ջորջը, Նիքսոնը, Մաո Ցզե-Դունը:

Ջրհոս

Ջրհոսները քաղաքականության մեջ բավանաին ոչ միանշանակ ֆիգուրներ են: Նրանք կարող են լինել ինչպես գաղափարական բարեփոխիչներ, այնպես էլ ծաղրածուներ քաղաքական արենայում: Այս նշանի տակ ծնվել են Ելցինը, Չապաևը, Շմիդտը:

Ձկներ

Որպես կանոն՝ Ձկներն իշխանության են գալիս խռովությունների և հեղափոխությունների ժամանակ: Նրանք աննկատ զբաղեցնում են կարևոր պաշտոն: Բայց ինչպես պնդում են աստղագուշակները՝ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չունեն պետությունը կառավարելու ընդունակություն: Այս նշանի հայտնի գործիչներ են Գորբաչովը, Վաշինգտոնը, Մոլոտովը և Կրուպսկայան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս