Սթիվեն Հոքինգի հրաշալի խորհուրդը բոլոր նրանց, ովքեր պայքարում են դեպրեսիայի դեմ

Հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն իր 74-ամյակի կապակցությամբ սև խոռոչների մասին դասախոսություն է կարդացել Լոնդոնի թագավորական ինստիտուտում: Նշենք, որ նախկինում գիտնականն առաջ էր քաշել հեղափոխական մի տեսություն, ըստ որի՝ սև խոռոչները փակուղի չեն, ինչպես առաջ կարծում էին, այլ հավանական մուտք` դեպի այլ տիեզերք:

Դասախոսության ընթացքում Հոքինգը պատասխանել է ոչ միայն մասնագիտական, այլև անձնական հարցերի: Եվ այն հարցին, թե ինչպես է նա հաղթահարում իր կյանքի դժվարությունները, ֆիզիկոսը տվել է շատ գեղեցիկ պատասխան` համեմատելով դեպրեսիան սև խոռոչների հետ:

«Սև խոռոչներն իրականում այնքան էլ սև չեն, որքան բոլորը պատկերացնում են: Դրանք հավերժական բանտեր չեն, ինչպես կարծում էին նախկինում: Դրանց միջից ելք կա, նույնիսկ, հնարավոր է` դեպի այլ տիեզերք: Եթե Դուք կարծում եք, որ հայտնվել եք սև խոռոչում, ապա մի՛ հանձնվեք, միշտ էլ ելք կա»,- ասել է Հոքինգը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս