Բաժիններ՝

Ե՞րբ է կուտակել Խոսրով Հարությունյանը այդքան ունեցվածք՝ ընդհուպ մինչեւ Վառնայում բնակարան. Aravot.am

«159.9 քմ տարածքով բնակարան՝ Հյուսիսային պողոտայում, 74.5 քմ տարածք՝ Հյուսիսային պողոտայում, ավտոհանգրվան՝ Հյուսիսային պողոտայում: 1 բնակարան էլ` 87.45 քմ մակերեսով՝ Բուլղարիայի Վառնա քաղաքում: 108 քմ մակերեսով 1 հանգստի սենյակ Սևանում: 1 ավտոմեքենա` Մերսեդես 420, 22 հազ. ԱՄՆ դոլար դրամական եկամուտ….»,- այս հարստությունները, ընդ որում, ըստ պաշտոնական հայտարարագրի, պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին:

Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվել է՝ այս ունեցվածքը ե՞րբ եք հասցրել կուտակել: Խոսրով Հարությունյանը վստահեցրել է, որ այդ բոլորը ձեռք է բերել 2002-2006 թվականների ընթացքում. «Երբ որ ես, ըստ էության, որեւէ պետական պաշտոն չէի զբաղեցնում եւ զբաղվում էի բիզնեսով՝ գործարարությամբ»: Հիշեցնենք, որ Խոսրով Հարությունյանը եղել է ԳԽ , ԱԺ պատգամավոր, վարչապետ, փոխվարչապետ, նախագահի խորհրդական եւ այլ պետական պաշտոններ է զբաղեցրել:Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ոլորտի բիզնեսմեն է պարոն Հարությունյանը: «Ամենատարբեր»,- ասաց նա,- «Ե՛վ շինարարական բիզնես, ե՛ւ ծառայությունների ոլորտում, սպասարկումների»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս