Բաժիններ՝

Ուկրաինան հաջորդ շաբաթ կհրապարակի ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցմամբ իրեն պատճառված վնասի չափը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արդարադատության նախարարությունը գնահատական է տվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմամբ Ուկրաինային պատճառված վնասներին, ինչի արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն. «Մենք ավարտել ենք գնահատման գործընթացը: Օկուպացված տարածքների մասին օրենքը նախատեսում է հայցեր ներկայացնելու մեխանիզմ: Օրենքը կստորագրվի մինչև այս շաբաթվա վերջ: Հաջորդ շաբաթ մենք հայցերի հետ մեկտեղ կհրապարակենք թվերը»:

Մարտի վերջին էլ Պետրենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան սկսել է հաշվառման ենթարկել երկրի տարածքում առկա Ռուսաստանի գույքը՝ փոխհատուցելու համար Ղրիմի բռնակցմամբ պատճառված վնասները:

Ուկրաինան մտադիր է մոտ ժամանակներս հայցեր ներկայացնել միջազգային ու հայրենական դատարաններ՝ Ղրիմում Ռուսաստանի գործողությունների դիմաց փոխհատուցում ստանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս