Բաժիններ՝

Աշխարհի ամենամեծ կրիպտոբորսայի՝ Binance-ի հիմնադիրը դատապարտվել է ազատազրկման

ԱՄՆ-ում դատարանը չորս ամսվա ազատազրկման է դատապարտել աշխարհի ամենամեծ կրիպտոբորսայի՝ Binance-ի հիմնադիր Չանգպեն Չժաոյին՝ չնայած դատախազները պահանջել են նրան երեք տարվա ազատազրկման դատապարտել։ Այս մասին հայտնում է bbc.com-ը:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Չանգպեն Չժաոն հանցագործներին թույլ է տվել իր հարթակում փողերի լվացմամբ զբաղվել։

Նոյեմբերին գործարարը հրաժարական է տվել Binance-ի ղեկավարի պաշտոնից և իրեն մեղավոր ճանաչել փողերի լվացման վերաբերյալ ԱՄՆ-ի օրենքները խախտելու մեղադրանքով:

Նա նաև համաձայնել է վճարել 50 մլն դոլար տուգանք, իսկ ընկերությունն պետք է ԱՄՆ իշխանություններին վճարի 4,3 մլրդ դոլար։ Forbes-ի տվյալներով՝ Չանգպեն Չժաոյի կարողությունը կազմում է 33 միլիարդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս