
Նվեր Լ.-ն հայտնաբերվեց Հուշակերտի վարչական տարածքում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Նվեր Լ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: