
Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը

Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի գրադարանում (Լեհաստան) հայտնաբերվել է 27 բնօրինակ հատոր՝ Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրների անձնական գրադարանից՝ հեքիաթագիրների ձեռագիր նշումներով։ Գրքերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կորած էին համարվում, հայտնում է Daily Mail-ը։
Հայտնաբերված գրքերում առկա գրառումները կարող են բացատրել գիտնականներին, թե ինչպես են Գրիմ եղբայրներն ընտրել թեմաներ այնպիսի հեքիաթների համար, ինչպիսիք են «Հենզելը և Գրետելը» և «Ռումփելշթիլցխեն»-ը:
Այս գրառումները մեծ արժեք ունեն Գրիմ եղբայրների ժառանգության ուսումնասիրության համար, քանի որ դրանք կարող են պատկերացում տալ նրանց աշխատանքի մեթոդի և հեքիաթների մոտիվների ընտրության մասին:
Գրիմ եղբայրները հայտնի են իրենց հեքիաթներով և համարվում են համաշխարհային գրականության դասականներ։ Բայց նրանք իրենց կյանքի մեծ մասը նվիրել են գերմանական բանասիրության ուսումնասիրությանը: