Եթե ադրբեջանցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Նիկոլ Փաշինյան

Եթե ադրբեջանցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել։ Այս մասին ասել է  Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։

«Նախ եկեք արձանագրենք, որ գետնի վրա աշխատանք չի արվել, դեռ շատ հարցեր կան, որոնց պատասխանները չունենք, քանի դեռ գետնի վրա աշխատանք չենք իրականացրել:

Մենք քարտեզի վրա տեսնում ենք, մենք google քարտեզի վրա տեսնում ենք, բայց միևնույն է, այդ թվում՝ Ոսկեպարի և Բերքաբերի փորձը ցույց տվեց, որ երբ այդ կոորդինատով գնում ես տեղանք, պարզվում է, որ, այնուամենայնիվ, այդ տեղանքի մասին քո պատկերացումները մի քիչ ուրիշ են, քան տեղում, որովհետև ինչքան էլ ճշգրիտ լինեն քարտեզները, արբանյակային լուսանկարները, այնուամենայնիվ, գետնին շոշափելի տեսնելն ուրիշ է:

Այդպիսի դեպք չի եղել այս ընթացքում, որ մենք արբանյակային լուսանկարի վրա դնենք կետ և արբանյակային լուսանկարի կետը, որ գնանք, հետո ֆիզիկապես գետնի վրա դնենք իրար վրա՝ համընկնեն:

Ընդ որում, այստեղ և՛ հնարավորություն կա, և՛ ռիսկ կա: Ուզում եմ կրկնել՝ կարող է մի քիչ այս կողմ լինել, մի քիչ այն կողմ: Իմ պատասխանը ձևակերպելուց առաջ փորձեցի այս ճշտումն անել, եթե երևալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է: Բայց մենք պետք է հասկանաք․․ »,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս