Բաժիններ՝

Պուտինը շատ է վախենում Ուկրաինայից. Ալեքսանդր Տուրչինով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգը ցանկանում է ոչնչացնել անկախ Ուկրաինան:

Տուրչինովի խոսքերով՝ Պուտինը շատ է վախենում Ուկրաինայից, որովհետև Ուկրաինան օրինակ է ծառայում հետխորհրդային բազմաթիվ երկրների համար, որ մարդիկ կարող են իրենք հստակեցնել, թե ինչպիսի իշխանությունն է իրենց դուր գալիս, իսկ ինչպիսինը՝ ոչ:

Տուրչինովը հավելել է, որ այդ օրինակը շատ է վախեցնում Պուտինին, ինչի համար էլ նա նպատակադրվել է ոչ միայն զավթել Ուկրաինայի տարածքի մի մասը, այլև՝ ամբողջովին ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը.

«Երկրի արևելքում և առաջին հերթին Դոնեցկի մարզում իրավիճակն անկայունացնելու փորձերը հարված են ողջ Ուկրաինայի դեմ: Պուտինի վարչակարգը հետապնդում է անկախ Ուկրաինան ոնչացնելու նպատակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս