«Կակ վաշա սուպրուգա, Վալենտինա Իվանովնա». Հովիկ Աբրահամյանի հարցը զվարճացրել է ռուսներին. «Իրատես de facto»

«Ասում են, թե Հովիկ Աբրահամյանը ոչ թե Լիտվայից հետո է մեկնել Մոսկվա, այլ շաբաթ առավոտյան Լիտվա մեկնելուց առաջ «չերեզ Աշտարակ»` Մոսկվայով է մեկնել Վիլնյուս»,- գրում է «Իրատես de facto» թերթը: «Ապրիլի 7-ին Պետդումայի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն դարձել է 65 տարեկան։ Ըստ մեր աղբյուրների` Արգամիչը նվերներով մեկնել է նրա մոտ: Ի դեպ, ժամանակներ առաջ, երբ Մատվիենկոն ժամանել էր Հայաստան, Հովիկ Աբրահամյանը վերջինիս դիմավորելուց, ողջագուրվելուց հետո մտերիմ ձայնով հարցրել է. «Կակ վաշա սուպրուգա, Վալենտինա Իվանովնա»: Մատվիենկոն չի դիմացել, փռթկացրել է, նրան ուղեկցող խումբը եւս չի զսպել ժպիտը»,- գրում է թերթը:

Ամբողջությամբ կարդացեք «Իրատես de faco»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս