Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

Ուրուգվայի Մալդոնադո նահանգի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը. ինչպես հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, պաշտոնական արարողությանը հաջորդել է պատվավոր հյուպատոս Վիլդեր Անանիկյանի կողմից կազմակերպված ընդունելությունը։

Դեսպանության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են գտնվել Ուրուգվայի նախկին նախագահ Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, Պունտա դել Էստեի քաղաքապետ Խավիեր Կարբաժալը, Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն, Բոլիվիայում Հայաստնականներ, մի շարք երկրների պատվավոր հյուպատոսներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր ելույթում կարևորել է Ուրուգվայի առավել զարգացած և զբոսաշրջային կենտրոններից մեկում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր կամուրջ կդառնա երկու երկրների միջև և խթան կհանդիսանա առևտրատնտեսական, մշակութային, կրթական ու զբոսաշրջային համագործակցության ընդլայնման համար:

Նշվում է, որ ելույթներով են հանդես եկել նաև Պունտա դել Էստեի քաղաքապետ Խավիեր Կարբաժալը և պատվավոր հյուպատոս Վիլդեր Անանիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս