Դանիայի թագավորն այցելել է Գրենլանդիա

Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ը ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ այցելել է Նուուկ՝ Գրենլանդիայի մայրաքաղաք. այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Դանիայի թագավորը այցի ընթացքում կրել է սև փետուրե բաճկոն՝ ձախ կրծքին Դանիայի և Գրենլանդիայի դրոշների պատկերներով։ Նշվում է, որ թագավոր Ֆրեդերիկ X-ին օդանավակայանում դիմավորել են Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը և խորհրդարանի խոսնակ Կիմ Քիլսենը։

Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս:

Դանիայի և Գրենլանդիայի առաջնորդներն, իրենց հերթին, զգուշացրել են ամերիկյան իշխանություններին կղզու բռնագրավման հետ կապված՝ նշելով, որ ակնկալում են, որ Միացյալ Նահանգները կհարգեն թագավորության տարածքային ամբողջականությունը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728