Ես չեմ ուզում, որ մենք միջուկային զենք ունենանք. Գերմանիայի կանցլեր
Ես չեմ ուզում, որ Գերմանիան նույնիսկ մտածի իր սեփական միջուկային զենքի մասին, Machtwechsel փոդքասթում ասել է Գերմանիայի կանցլերը։ Ֆրիդրիխ Մերցը մեջբերել է 1970 թվականի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, ինչպես նաև 1990 թվականի Գերմանիայի միավորման մասին 2+4 պայմանագիրը։
Մերցը հիշեցրել է, որ գերմանական Tornado կործանիչները, որոնք կարող են կրել ամերիկյան միջուկային զենք, ներկայում տեղակայված են Գերմանիայի արևմտյան մասում, հայտնում է DW-ն։ «Տեսականորեն սա կարող է տարածվել նաև բրիտանական և ֆրանսիական միջուկային զենքի վրա»,- ասել է Մերցը։
Ո՛չ ԱՄՆ իշխանությունները, ո՛չ էլ Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես չեն մեկնաբանել Գերմանիայում միջուկային զենքի առկայությունը։ Մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ Գերմանիայի արևմտյան մասում տեղակայված է մի քանի տասնյակ ամերիկյան ռումբ։ Ամբողջ Եվրոպայում կա ընդամենը շուրջ 100 ռումբ, գրում է գերմանական Die Zeit թերթը:



